Это слайд-шоу требует JavaScript.
Դեկտեմբերի 27-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում ՕԼՖ Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի դասախոս Լուսինե Միրզոյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել բաց դաս «Christmas Miracle» թեմայով։ Մասնակցում էին Գեղարվետական կրթության ֆակուլտետի 1-ին, 2-րդ և 3րդ կուրսի ուսանողները։ Միջոցառմանը ներկա էին Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, բան.գիտ.թեկ., դոցենտի պ/կ Տիգրան Միքայելյանը, ՕԼՖ Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի վարիչ, մանկ․ գիտ․ թեկ․, դոցենտ Անահիտ Լալաբեկյանը, Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի դասախեսները, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ Լիանա Այվազյանը, դեկանի օգնական Լուսինե Արուբջանյանը և այլ ուսանողներ։ Միջոցառման ընթացքում ուսանողները հանդիսատեսին ներկայացնում էին Սուրբ Ծննդյան սովորույթներն ու տոնակատարությունների կարգը աշխարհի տարբեր երկրներում։ Վերջում բաց դասի մասնակիցները շնորհավորեցին ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք։ Հատուկ շնորհակալություն ՕԼՖ Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի դասախոս Լուսինե Միրզոյանին՝ նման հրաշալի միջոցառում կազմակերպելու և ուսանողների օրը տոն դարձնելու համար։ Նյութը պատրաստեց Քնարիկ Զաքարյանը
09 Фев 2017 Оставить комментарий
Ճանաչողական այցերը շարունակական են լինելու
14 Окт 2016 Оставить комментарий
Հոկտեմբերի 12-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մի խումբ առաջին կուրսեցիներ ֆակուլտետի Ուսանողական խոսրհրդի մշակույթի հանձնաժողովի պատասխանատուի գլխավորությամբ այցելեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Ուսանողներից ոմանց դուր եկան տարիներ առաջ կատարված պեղումների գտածոները, ոմանց՝ պատկերասրահի արևե;լյանը հատվածը, իսմ մի մասին էլ հայ աշխարահռչակ նկարիչների բաժինը:
Ճանաչողական այցի մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ այնքան հագեցած են պատկերասրահի բոլոր բաժինները, որ ամեն այցելության ընթացքում միևնույնն է մի նոր բան ես բացահայտում:
Ուսանողները ժամանակի սղության պատճառով չկարողացան դիտել պատկերասրահի բոլոր բաժինները, բայց մշակույթի հանձնաժողովի պատասխանատուն նշեց, որ նման այցելություններ հաճախ են կազմակերպելու և այցելությունները շարունակական են լինելու Երևանի մի շարք թանգարաններ, պատկերասրահներ և մշակույթի օջախներ:
Նյութը պատրաստեց Քնարիկ Զաքարյանը։
Ինտելեկտուալ խաղ
06 Окт 2016 Оставить комментарий
Հոկտեմբերի 6-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ։ Մրցում էին նույն ֆակուլտետի 2 բաժինների 1-ին կուրսեցիները՝ <<Կոմպոզիշն>> և <<Ֆայն արտ>> խմբերում։ 3,5-4,5 հաշվով հաղթեց <<Ֆայն արտը>>։
Թեև մասնակիցներն առաջին անգամ էին խաղում և այնքան էլ ծանոթ չէին խաղի կանոններին, այնուամենայնիվ խաղն անցավ բավական հետաքրքիր։ Խաղի վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին և խոստացան հաջորդ անգամ լինել ավելի ակտիվ։
Նյութը պատրաստեց՝ Քնարիկ Զաքարյանը։
Գեղարվեստցիները դիտեցին «Մայրիկ» ֆիլմը
16 Апр 2014 Оставить комментарий
Ապրիլի 16-ին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքում մանկավարժանի ուսանողները դիտեցին «Մայրիկ» ֆիլմը՝ նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին: Ֆիլմի դիտումը կազմակերպվել էր ՀՊՄՀ ուսխորհրդի և Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի Կազմակերպչական հանձնաժողովի համատեղ ջանքերով:
Նաիրի Բալաբեկյանի ցուցահանդեսը Գեղարվեստում
08 Апр 2014 Оставить комментарий
Ապրիլի 7-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երկրորդ հարկում տեղի ունեցավ Կերպարվեստ և գծագրություն բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող, գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Նաիրի Բալաբեկյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Այս ցուցահանդեսին Նաիրի Բալաբեկյանը ներկայացավ վերջին մեկ տարվա ընթացքում իր կատարած լավագույն աշխատանքներով: Ցուցահանդեսի բացման ժամանակ իր շնորհավորական խոսքով հանդես եկավ պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը` բարձր գնահատելով Նաիրիի աշխատանքները և համարելով դրանք ավարտուն: Պարոն Ներսիսյանը նշեց, որ աշխատանքները կարող են ցուցադրվել նաև մեծամաշտաբ ցուցահանդեսներում: Իրենց ողջույնի և շնորհավորական խոսքն ասեցին նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան` Սարգիս Էլբակյանը, ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, Նաիրիի ուսուցիչ Սամվել Կարապետյանը, շնորհավորանքներին միացան նաև մ Արկադի Շեկունցը, Գարեգին Գևորգյանը դասախոսներ և ուսանողներ: Տիգրան Պետրոսյանցը իր խոսքում նշեց, որ այս աշխատանքներին նա նայում է ոչ միայն վարպետորեն կատարված գործերի, այլ նաև իր համար շատ հարազատ տեսարաններ, որում պատկերված է իր հայրենի բնաշխարհը`Ապարանը: Ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը և ուսանողական խորհրդի անդամները:
Ցուցադրված 20 աշխատանքներ կատարված էին տարբեր տեխնիկաներով` ջրաներկ, օֆորտ, լինոփորագրություն, խառը տեխնիկա, յուղաներկ և մատիտ: Սա Նաիրի Բալաբեկյանի առաջին անհատական ցուցահանդեսն էր մեր համալսարանում: Նաիրին իր շնորհակալական խոսքը հայտնեց պրոֆեսորա-դասախոսական կազմին և իր վարպետին` այդպիսի արդյունքի հասցնելու համար: Ցուցադրության բացման առթիվ և տոնին ընդառաջ` ներկա բոլոր կանանց և աղջիկներին բաժանվեցին ծաղիկներ և շնորհավորական բացիկներ:



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04 Апр 2014 Оставить комментарий
Բլոգի հարգելի այցելուներ և ուսանողներ, սիրով ձեզ հրավիրում ենք Նաիրի Բալաբեկյանի անհատական ցուցահանդեսին` նվիրված մայրության և գեղեցկության տոնին:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 7-ին ժամը 12:20:
Հասցե` Ալեք Մանուկյան 13, Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, երկրորդ հարկ:
Մուտքն ազատ է:
Գեղարվեստցիները այցելեցին Էրեբունի պատմա-հնագիտական արգելանոց-թանգարան
30 Мар 2014 Оставить комментарий
в ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ՈՒԳԸ
Հաշվի չառնելով եղանակի անբարենպաստ պայմանները՝ մարտի 29-ին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները մանակցեցին ՀՊՄՀ ՈՒԳԸ-ի կողմից՝ դեպի Էրեբունի պատմա-հնագիտական արգելանոց-թանգարան կազմակերպված այցին: Մեր ուսանողներն արդեն ծանոթ էին Վանի թագավորության պատմությանը և մշակույթին, ուստի էքսկուրսիան անցկացավ մտքերի և կարծիքների ակտիվ փոխանակության մթնոլորտում:
Թանգարանի ցուցադրությունը դիտելուց հետո ուսանողները բարձրացան նաև Արին բերդ և շրջեցին պատմա-հնագիտական եզակի տարածքում: Տպավորված հետաքրքիր էքսկուրսիայով՝ ուսանողները մտադրվեցին ավելի հաճախակի դարձնել նման այցերը:
Նյութը տրամադրեց Արփինե Խաչատրյանը
Մարտի ութը Կեչառիսում
10 Мар 2014 Оставить комментарий
Անցած տարվա նման այս տարի ևս գեղարվեստցիները, հաշվի չառնելով ցուրտ և անձրևոտ եղանակը, որոշեցին Մայրության և գեղեցկության տոնը նշել միասին՝ Երևանից հեռու: Այս տարի մեր ուսանողներին հյուրընկալեց Կեչառիսի վանքը:
Վանական համալիրը կազմված է չորս եկեղեցիներից: Գլխավորը և չափերով ամենամեծը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1033թվ-ին Գրիգոր Մագիստրոսի կողմից: Նրա կողքին գտնվում էր Սբ. Նշան եկեղեցին, ևս կառուցված Գրիգոր Մագիստրոսի կողմից: Իր գեղեցկությամբ առանձնանում էր հատկապես Կաթոողիկե եկեղեցին, որը կառուցվել է 1204-1214 թթ. Վասակ Խաղբակյանի կողմից: Եկեղեցիներից 150մ դեպի արևմուտք գտնվում է վանքային համալիրի ամենափոքր եկեղեցին Սբ. Հարությունը՝ կառուցված 1220 թվ-ին:
Գեղարվեստցիների հետ Կեչառիս էր այցելել նաև ֆակուլտետի ուսանողական խորհրդի Բնապահպանական ակումբը,՝ Լիլիթ Խալաթյանի գլխավորությամբ: Ակումբի անդամներն ակտիվ գործունեություն ծավալեցին վանքի տարածքում՝ կազմակերպելով հատուկ ծրագրված շաբաթօրյակ:
Գեղարվեստցիներից շատերն առաջին անգամ էին լինում Կեչառիսում, նրանք ծանոթացան վանքի կառուցման գեղեցիկ լեգենդին և վառ տպավորություններով վերադարձան տուն՝ անմոռանալի դարձնելով նաև այս տարվա Մարտի ութը:
Արփինե Խաչատրյան, Լիլիթ Խալաթյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13 Фев 2014 Оставить комментарий
Վաղը՝ փետրվարի 14-ին ժամը 14:10 տեղի կունենա ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի՝ այս ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին նիստը:
Գեղարվեստցիների աղավնաձորյան հանգիստը
10 Фев 2014 Оставить комментарий
Փետրվարի 3-8-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներն իրենց հանգիստը անցկացրեցին Աղավնաձորի ուսումնական բազայում: Օրը հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար ուսանողները նախաձեռնեցին մի շարք ժամանցային ծրագրեր, կազմակերպեցին ինտելեկտուալ խաղեր, սպորտային և պարային մրցույթներ, զվարճալի և հումորային միջոցառումներ: Գեղարվեստական կրթության ֆակուլտետը, մասնակցելով ժամանցային և հումորային ծրագրերի, աչքի ընկավ անհատական և թիմային խաղերում իրենց ակտիվությամբ և հացթանակներով:
Գեղարվեստցիներից Գրետա Գրիգորյանը գրավեց պատվավոր հորիզոնականներ նարդու, շաշկիի, շախմատի մրցույթներում, մասնակեցին ինտելետուալ խաղի և գրավեցին երկրորդ հորիզոնականը:
Նյութը տրամադրեց Արփինե Խաչատրյանը