ՄԵՐ ՄԱՍԻՆ

1959թ. ստեղծվեց երգ-երաժշտության բաժինը, 1960թ.` նկարչության տարրական մեթոդիկայի, իսկ հետագայում երկու բաժինների միավորմամբ ձևավորվեց գեղագիտական դաստիարակության ֆակուլտետը` երաժշտության և կերպարվեստի բաժիններով: Տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ֆակուլտետը և նրա բաժինները առանձնացել և միավորվել են, կրելով տարբեր անվանումներ:

Նախկինում ֆակուլտետը ղեկավարել են Կ. Միրզախանյանը, Յ. Զարգարյանը, Վ. Խաչիկյանը, Լ. Բերբերյանը, Յ. Մանուկյանը, Գ. Խուդոյանը, Յ. Յուզբաշյանը, Ա. Շեկունցը, Լ. Ներսիսյանը, Ս. Թերզյանը:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետը բազմաֆունկցիոնալ ուսումնագիտական կառույց է, որն ապահովում է ուսումնական, գիտական և ստեղծագործական գործընթաց: Ասպիրանտական կրթությունն իրականացնում են մասնագիտական ամբիոնները:

Ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են հանրապետության դպրոցներում, բուհերում, մշակութային, գիտահետազոտական հաստատություններում, իսկ նրանցից շատերը հանրապետությունում ճանաչված արվեստագետներ են:

Ֆակուլտետում մշտապես գործել և գործում են տարբեր գեղարվեստական համույթներ` երգչախմբեր, ջութակահարների անսամբլ:
Այսօր Գեղարվեստական կրթության ֆակուլտետում աշխատում է գիտությունների 5 դոկտոր, 23 պրոֆեսոր, 23 գիտության թեկնածու, 17 դոցենտ, 2 ժողովրդական նկարիչ, 5 արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր արտիստ և վաստակավոր նկարիչ, 1 վաստակավոր մանկավարժ և գիտության 1 վաստակավոր գործիչ:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետը հիմնադրվել 1962թ. նկարչա-գծագրական ֆակուլտետ անվանումով: 2006թ-ից վերանվանվել է Գեղարվեստի ֆակուլտետ, իսկ 2012-ից` Գեղարվեստական կրթության ֆակուլտետ:

 Գեղարվեստական կրթության ֆակուլտետն ունի 6 բաժին՝

  • Կերպարվեստ
  • Կերպարվեստի պատմություն և տեսություն և կառավարում
  • Կիրառական արվեստ
  • Մշակութաբանություն
  • Երաժշտական կրթություն
  • Հագուստի մոդելավորում

Տարբեր տարիներին ֆակուլտետը ղեկավարել են Կ. Միրզախանյանը, Յ. Զարգարյանը, Վ. Խաչիկյանը, Լ. Բերբերյանը, Յ. Մանուկյանը, Գ. Խուդոյանը, Յ. Յուզբաշյանը, Ա. Շեկունցը, Լ. Ներսիսյանը, Ս.  Թերզյանը: Ներկայումս Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է մանկավարժական գիտություների թեկնածու, դոցենտ Սարգիս Էլբակյանը:

Մեր ֆակուլտետում կան հետևյալ ամբիոնները.

  • <<Կերպարվեստի>> ամբիոն, ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Ֆարաոն Միխաիլի Միրզոյան
  • <<Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի>> ամբիոն, ամբիոնի վարիչ՝ մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Անուշ Կարապետի Եղիազարյան
  • <<Երաժշտության մանկավարժության>> ամբիոն, ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ արվ․ գիտ․ թեկ․, դոցենտ, պրոֆեսորի պ/կ Լորետա Սամվելի Աղասարյան
  • <<Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության>> ամբիոն, ամբիոնի վարիչ՝ արվ․ գիտ․ թեկ․, դոցենտ Արա Հրավարդի Հակոբյան
  Ֆակուլտետում կա ուսուցման 2 տարբերակ` առկա և հեռակա, երկաստիճան է (բակալավր, մագիստրատուրա):

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներն ակտիվ մասնակցություն են ունենում հանրապետական և միջազգային տարբեր ցուցահանդեսներին և մրցույթներին:

Հասցե` ք. Երևան, Ալեք Մանուկյան 13

 Էլ. հասցե` aestfac@armspu.am

Հեռ. (010) 55 60 30

Реклама

20 комментариев (+add yours?)

  1. ԼՈՒՍԻՆԵ
    Июл 06, 2011 @ 22:42:21

    ապրես Մար ջան, բավականին մանրամասն տեղեկություն ես տվել` ըստ տարեթվերի, միայն մի բան կուզենայի ասել` ուսանողների թվի հետ կապված, կարող ես ճշտել: Վերջերս մի տեղ աչքովս ընկավ, որ մանկավարժականում սովորողների թիվը հասնում է ոչ թե 5200-ի, այլ մոտ` 13 000-ի ……… Տարբերությունը իհարկե կրկնակի է, բայց ես այսպիսի թվի եմ հանդիպել:

    Ответить

  2. Գեղարվեստի ֆակուլտետ
    Июл 06, 2011 @ 23:07:27

    Ապրես տեղեկության համար Լուս ջան, ես նայեցի 12,5 հազարից ավելի են, ես էլ ավելացրեցի թիվը, շնորհակալ եմ: Նոր բան իմանաս՝ գրի:

    Ответить

  3. Առլեն
    Сен 13, 2011 @ 22:43:59

    Ողջունում եմ այս բլոգ-կայքը: Հաճելիորեն զարմացա, երբ պատահաբար մտա այստեղ: Հաճելի է գիտակցել, որ կա լավ, տաղանդավոր երիտասարդություն` երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնք կյանքում ունեն նպատակ, ոչ թե աննպատակ ապրում, ավելի ճիշտ` սպառում են իրենց կյանքը: Ողջունելի ու գովելի է, որ մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել են տարբեր աշխարհընկալման, սակայն նույն մտահղացման ջատագովներ և, որպես արդունք, ստեղծվել է այս կայքը, որը համատեղ մտավոր ու հոգևոր աշխատանքի գեղեցիկ արգասիք է:
    Հաջողություն եմ մաղթում: Ես էլ եմ երիտասարդ ու երիտասարդի ավյունով լիցքեր եմ ցանկանում Ձեզ, թող որ այդ լիցքերը երբեք չմարեն:

    Հարգանքով`
    Առլեն Շահվերդյան

    Ответить

  4. Առլեն
    Сен 13, 2011 @ 23:16:42

    Ձեր բուհը` նաև իմ բուհն է:)) Ես էլ եմ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ: Ճիշտ է` գեղարվեստի ֆակուլտետի սան չեմ, սակայն ես էլ եմ նկարում:) Դրա համար ինձ շատ հոգեհարազատ է այն ամենն ինչ անում եք: Մեկ անգամ էլ ողջունում եմ Ձեր ֆակուլտետի ուսանողներին և դասախոսական կազմին, շնորհավորում եմ այս կայքը ու ցանկանում ամենալավն ու բարին:

    Ответить

  5. Обратная ссылка: Էվրիկա. նորույթ` հայկական բլոգոսֆերայում | Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ-կայք
  6. Առլեն
    Сен 18, 2011 @ 20:20:33

    Հարգելի Մարիա, հաճելի է տեսնել, որ Ձեր «ԱՐՏԱՔԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ» բաժնում կա նաև իմ բլոգ-կայքը: Շատ շնորհակալ եմ: Հուսով եմ, որ «Էվրիկա. նորույթ` հայկական բլոգոսֆերայում» հոդվածիս մեջ Ձեր այս կայքի և նաև Ձեր անհատական գեղեցիկ բլոգի հասցեները տեղադրելը օգտակար է եղել Ձեզ: Եթե այդպես է, ապա ես միայն ուրախ եմ: Մաղթում եմ նոր և, ինչպես միշտ, հետաքրքիր գրառումներ Ձեր երկու կայքերում: Հարգանքով, Առլեն:

    Ответить

    • Գեղարվեստի ֆակուլտետ
      Сен 19, 2011 @ 00:30:27

      Կարելի ասել, որ մեր բլոգ այցելությունների թիվը աճում է, իսկ դրա մեջ անշուշտ կա Ձեր ներդրումը: Անչափ շնորհակալ եմ Ձեզ: Ես ուզում եմ, որ մեր ֆակուլտետի ուսանողները ծանոթանան Ձեր ստեղծագործություններին և իմանան, որ իրենց կողքին ապրում և ստեղծագործում է ոչ միայն տաղանդավոր գրող, այլ նաև տաղանդավոր նկարիչ:

      Ответить

  7. Arlen Shahverdyan
    Сен 19, 2011 @ 09:35:26

    Շատ շնորհակալ եմ Մարիա ջան նման գնահատականների համար: Հաճելի է կարդալ: Պատիվ եմ համարում Ձեր ֆակուլտետի ուսանողների ուշադրության շրջանակում լինելը:
    Ես նույնպես Ձեր աշխատանքին ու Ձեր գործունեությանը վերաբերվում եմ նույն գնահատանքով, հարգանքով և բարեկամությամբ: Ուրախ եմ, որ կայքիս միջոցով ավելացել են այցելությունները դեպի Ձեր այս կայք, քանի որ Ձեր ֆակուլտետի ուսանողները, համոզված եմ, որ բոլորն էլ շնորհաշատ ու տաղանդավոր մարդիկ են և նրանց մասին պետք է իմացվի:
    Սակայն, ես ուզում եմ անել մի այնպիսի բան, որը էլ ավելի կնպաստի Ձեր այս կայքի լուսաբանմանը և անհամեմատ ավելի շատ այցելուներ կբերի: Եվ այսպես, որպես փոխադարձ ժեստ Ձեր կողմից բարեկամության և գործընկերության, ես իմ բլոգ-կայքում տեղադրելու եմ ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի սույն բլոգի վերաբերյալ հրապարակում, ավելին` այսուհետև իմ կայքի «Links» բաժնում կտեղադրվի Ձեր բլոգի պատկերանշանը: Իմ կայքի այդ բաժնում միայն հատընտիր ուրիշ կայքեր են, կայքեր, որոնց ես վերաբերվում եմ առանձնակի կերպով և կայքեր, որոնց մասին հատուկ հրապարակում եմ տեղադրում ինձ մոտ: Կարծում եմ, որ կայքիս հղումներում Ձեր ֆակուլտետի կայքի հասցեն տեղադրելը զգալիորեն կավելացնի Ձեզ մոտ այցելությունների քանակը, ինչի համար ես ուրախ կլինեմ: Համարեք սա բարեկամական բարի ժեստ, որը հուսով եմ օգտակար կլինի Ձեզ: Ողջունում եմ Ձեր ֆակուլտետն ու Ձեզ` մաղթելով նորանոր ձեռքբերումներ:

    Հարգանքով` Առլեն

    Ответить

    • Գեղարվեստի ֆակուլտետ
      Сен 19, 2011 @ 20:34:16

      Դա մեծ օգնություն կլինի մեզ, շնորհակալ ենք և ուրախ, որ թեկուզ համացանցի միջոցով, բայց ճանաչեցինք Ձեզ:

      Ответить

      • Առլեն
        Сен 20, 2011 @ 01:30:46

        Շնորհակալ եմ շատ, ես էլ եմ ուրախ: Ասեմ, որ Ձեր ֆակուլտետի մասին նյութը պատրաստ է, գրել եմ մեկ ճնչով, և այն իմ կայքում կլինի Անկախության օրվան նվիրված տոնական այս օրերից հետո, որպեսզի չմնա ստվերում` տոնին նվիրված կայքումս տեղադրվելիք առաջիկա բազմաթիվ նյութերի պատճառով:
        Ի դեպ, ես անակնկալ եմ պատրաստել, քանի որ Ձեր ֆակուլտետի մասին նյութը ոչ թե սոսկ գրառում է լինելու, այլ ընդարձակ, ներկայացուցչական հոդված, որը հուսով եմ, որ իսկապես օգտակար կլինի Ձեր շնորհակալ գործունեության լուսաբանման առումով: Այնպես որ, հետևեք կայքիս, և շատ շուտով հոդվածը կլինի: Ես ուրախ եմ, որ ի սրտե արածս քայլը նման գնահատանքի է արժանանում Ձեր կողմից: Դա փոխադարձ է:

      • Գեղարվեստի ֆակուլտետ
        Сен 20, 2011 @ 20:52:32

        Իսկական անակնկալ կլինի 🙂 քանի որ մեր ֆակուլտետում ներկայումս սովորում է հենց անկախության սերունդը:

  8. Обратная ссылка: Գեղարվեստի աշխարհում… | Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ-կայք
  9. Արման
    Янв 01, 2012 @ 22:07:42

    Բարև Ձեզ, կներեք, ես մի հարց ունեմ ուղղակի…՝_Ինչպես հասկանալ հետևյալը

    Գեղարվեստի ֆակուլտետն ունի երեք բաժին՝

    .Կերպարվեստ և գծագրություն
    .Կերպարվեստի պատմություն և տեսություն
    .Կիրառական արվեստ
    .Մշակութաբանություն

    Ответить

  10. Обратная ссылка: Էվրիկա. նորույթ` հայկական բլոգոսֆերայում / Evrika! Innovation in Armenian Blogosphere | Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ-կայք
  11. Обратная ссылка: Archive of Comments | Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ-կայք

Մեկնաբանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 135 984 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: