Կերպարվեստի ամբիոն

Էլ. փոստ՝ finearts22@aspu.am

Հեռ.` 55 60 30(ներքին՝ 134)

Ֆարաոն Միխաիլի Միրզոյան

 

 

 

Կերպարվեստի ամբիոնի վարիչ/պրոֆեսոր

Կրթություն

1969-1975 Սանկտ Պետերբուրգի Ի.Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա

Աշխատանքային փորձ

2014-ից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ
2002-2015թթ.՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
1989-2002թթ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ
1989-ից ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը
1975-ից դասավանդում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Գունանկար, կոմպոզիցիա

Մագիստրատուրա՝ Գեղանկար

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Գեղանկարչություն, քանդակագործություն, արվեստի պատմություն

Անդամակցություն
1976 — ԽՍՀՄ նկարիչների միության անդամ
2006 — Գեղարվեստի և գիտությունների Պետական Ակադեմայի իսկական անդամ /Սանկտ Պետերբուրգ/

Անհատական ցուցահանդեսներ
2015թ. Լեհաստան, Սոպոտ
2014թ. Անհատական ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
2014թ. Ռուսաստանի պետական ժամանակակից պատմության թանգարան, Մոսկվա
2010թ. Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
2010թ. Անհատական ցուցահանդես Ստեփանակերտի /ԼՂՀ/ Ազատության հրապարակում, ցուցադրվել է “Արցախ” պաննոն
2010թ. Սանկտ Պետերբուրգի Նկարիչների միության դահլիճում` Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես
2010թ. Անհատական ցուցահանդես Նովի Սադ քաղաքում /Սիրիա/
2007թ. Վանաձոր, Գյումրի
2005թ. Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Սիսիան, Էջմիածին
2005թ. Գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
2000թ. Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
1995թ. Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
1989թ. Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

Պարգևներ
2015 Արժանացել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության Նարեկացի հուշամեդալի
2009 Արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալի
2008 Արժանացել է Ֆրանսիայի մշակույթի և գրականության ասպետի շքանշանի
2007 Արժանացել է ՀՀ պետական մրցանակի
2005 Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության Ոսկե շքանշանի
1986 Արժանացել է ՍՍՀՄ Աշխատանքային արիության շքանշանի

2015 արժանացել է Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր ակադեմիկի կոչման
2014 Արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչման
2006 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1995 Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր /Ռուսաստանի Դաշնություն/

Լեզուներ՝ ռուսերեն

Больше

Реклама

Երաժշտության տեսության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Աննա Հարությունյան

Էլ. փոստ`  mus-teach@armspu.am

Հեռ.`575835

1959թվականին  Մանկավարժության ֆակուլտետին կից ստեղծվեց տարրական կրթության մեթոդիկայի և երգ-երաժշտության ամբիոնը:

1968թ. երգ-երաժշտության ամբիոնը բաժանվեց երեք  առանձին ամբիոնների` Դաշնամուրային, Վոկալ-գործիքային, Երաժշտության տեսության և խմբավարության: Վերջինս իր հերթին 1971թ. բաժանվեց երկու ամբիոնների` Երաժշտության տեսության և մեթոդիկայի ու Խմբավարության:

Երաժշտության տեսության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնը 1971թվականից ղեկավարել է արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ցիցիլյա Բրուտյանը:

Հետագայում այն ղեկավարել են արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մ. Մանուկյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լ. Աղասարյանը: 2008թ.-ից այն ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Էլբակյանը:

Ամբիոնում տարիներ շարունակ աշխատել են հայտնի երաժշտագետներ և կոմպոզիտորներ Յու. Գևորգյանը, Ե. Գիլինան, Ա. Անանյանը և ուրիշներ:

Ամբիոնում տարվում են ուսումնամեթոդական, գիտական, դաստիարակչական լայն աշխատանքներ:

Դասախոսներն ու ուսանողները ինչպես համալսարանում, այնպես էլ միջբուհական տարբեր գիտաժողովներում հանդես են գալիս գիտական զեկուցումներով:

Հրատարակում են մենագրություններ, մեթոդական և ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, որոնք իրենց հարցադրումներով և բովանդակությամբ արդիական են:

Ամբիոնում պատրաստվել են մի շարք ուսումնական ձեռնարկներ`    «Երաժշտական երկերի վերլուծություն»/Լ. Աղասարյան, 1998թ./, «Հարմոնիա» /Ս. Էլբակյան, 2000թ./, «Պոլիֆոնիա»/Գ. Մելիքսեթյան, 2003թ./, «Ռուս երաժշտության պատմություն» Մ. Բաղդասարյան, 2010թ./, «Սոլֆեջիո» /Ա. Հարությունյան,2010թ./:

Հրատարակվել են մենագրություններ` «Սիմոն Հովհաննիսյան»/Մ. Մանուկյան, 2001թ./, «Ձևակառուցման հարցերը Մալերի սիմֆոնիաներում» /Լ. Աղասարյան. 2002թ./, «Երաժշտատեսական առարկաները` ստեղծագործական կարողությունների զարգացման միջոց» /Ս. Էլբակայն, 2007թ./, «Ռոբերտ Պետրոսյան» / Գ. Մելիքսեթյան, 2010թ./:

Նվագարանների ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Վյաչեսլավ Եդիգարյան

էլ. փոստ`  musinst@armspu.am

Նվագարանների ամբիոնը ձևավորվել է 1957 թվականին: Ամբիոնի հիմնադիրներից է եղել դոցենտ Ց.Գ.Բրուտյանը:

1969-1979թթ. ամբիոնը ղեկավարում էր դոցենտ Յա.Ս.Զարգարյանը:

1979-1984թթ. ամբիոնը ղեկավարում էր դոցենտ Ս.Մանգասարյանը:

1984-1986թթ. ամբիոնը ղեկավարում էր ավագ դասախոս Թ.Վ.Վարդանյանը:

1986-2009թթ. ամբիոնը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆ. Կ.Խ.Թոփչյանը:

2009 թվականից ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է  նույն ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Վ.Ա.Եդիգարյանը:

Ամբիոնում տարբեր տարիններին դասավանդել են երաժշտության բնագավառում ճանաչված մասնագետներ` Համամիութենական մրցույթի դափնեկիր Նունե Հայրապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Իլյա Մինասյանը, Վազգեն Ավետիսյանը, պրաֆեսոր Սիլվա Բունիաթյանը:

Այսօր Նվագարանների ամբիոնում աշխատում է 18  դասախոս` 3 պրոֆեսոր, 8 դոցենտ, 2 ասիստենտ, 5 դասախոս:

Խմբավարության և ձայնադրման ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Արտաշես Բաբուրյան

էլ. փոստ`  voicfix-conduct@armspu.am

Հեռ.`556073

Խմբավարության ամբիոնը ստեղծվել է 1971վականին:

 1971-77թթ. ամբիոնը ղեկավարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էմմա Աղաբեկի Ծատուրյանը:

 1977-85թթ.` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Մեխակի Էլբակյանը:

 1985-94թթ.` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Խորեն Խորենի Մեյխանեջյանը:

 1994-99թթ.` արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Արամի Շեկունցը:

 1999-2009թթ.` մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Վաղարշակի Յուզբաշյանը:

 2009թվականի մարտից առ այսօր ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում է դոցենտ Արտաշես Ռոբերտի Բաբուրյանը:

 1994թ-ից ամբիոնը, միանալով վոկալ-գործիքային ամբիոնին, վերանվանվեց «Խմբավարության և ձայնադրման»:

 Վոկալ-գործիքային ամբիոնը ղեկավարել են`

 1968-79թթ. կոմպոզիտոր, պրոֆեսոր Յուրի Ալեքսանդրի Գևորգյանը,

 1979-84թթ. պրոֆեսոր Հենրի Զավենի Սիմոնյանը,

 1984-94թթ. պրոֆեսոր Ելենա Վարդանի Վարդանյանը:

 1978-1985թթ. ամբիոնից ժամանակավոր առանձնացվեց «Խմբավարության տեսության և անսամբլի» ամբիոնը, որի  վարիչ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Խորեն Մեյխանեջյան:

 Այսօր «Խմբավարության և ձայնադրման» ամբիոնում դասավանդում են գիտության 1 դոկտոր, 6 պրոֆեսոր, 4 դոցենտ, 2 ասիստենտ և 12 դասախոս:

 Ամբիոնի պատմության ընթացքում ստեղծվել են տարբեր կազմ ունեցող երգչախմբեր: Տարբեր տարիներին երգչախումբը  ղեկավարել են պրոֆեսոր Վ.Չաքմիշյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Է.Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Է.Էլբակյանը, Խ.Մեյխանեջյանը, Մ.Մեսրոպյանը, Ա.Բաբուրյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Է.Էլբակյանի ղեկավարությամբ երկսեռ երգչախումբը հանրապետական երգչախմբերի մրցույթին արժանացել է ոսկե մեդալի:

Կերպարվեստի ամբիոն

Ամբիոնի վարիչ` Ֆ․Մ․Միրզոյան

Էլ. փոստ` finearts22@aspu.am

Հեռ.` 55 60 30

Կերպարվեստի ամբիոնը ստեղծվել է 2012 թվականին՝ Գունանկարի և Գծանկարի ամբիոնների միավորումից: Վերոնշյալ ամբիոնները ստեղծվել էին Նկարչության ամբիոնի հիման վրա, որը հիմնադրվել է 1961թվականին:

Մինչև 1966 թվականը Նկարչության ամբիոնը ղեկավարել է արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ Կարո Մինասյանը:

Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են Մ.Փանոսյանը (1966-1967թթ.), Էդվարդ Իսաբեկյանը, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը (1967-1968թթ.): 1968 թվականին առանձնացան գունանկարի և գծանկարի ամբիոնները:

1968-1988 թվականներին գունանկարի ամբիոնը ղեկավարել է ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը, այնուհետև ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Սուրեն Սաֆարյանը: 1988- 2012թթ. գունանկարի ամբիոնի վարիչն է դոկտոր, պրոֆեսոր ՌԴ ԿԱ ակադեմիկոս Լեմս Ներսիսյանը: 1968 թվականից գծանկարի ամբիոնի վարիչ էր ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ղուկաս Չուբարյանը:

Հետագայում այդ պաշտոնը ստանձնեցին վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանը, դոցենտ Հովհաննես Մուրադյանը, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը, մ.գ.թ. դոցենտ Արտաշես Քեշիշյանը: 2012 թվականին գծանկարի ամբիոնին միացավ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոնը: Նույն թվին միավորվեցին գունանկարի և գծանկարի ամբիոնները: Նորաստեղծ ամբիոնը վերանվանվեց Կերպարվեստի ամբիոն, որի վարիչի պաշտոնակատար նշանակվեց Լեմս Ներսիսյանը:

2013-2014 թվականին ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվեց Սարգիս Թերզյանը:

2014 թվականից կերպարվեստի ամբիոնի վարիչ նշանակվեց ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ֆարաոն Միխաիլի Միրզոյանը: Կերպարվեստի ամբիոնը ֆակուլտետի հիմնական և կարևոր ամբիոններից է, որտեղ ուսանողը ձեռք է բերում պրոֆեսիոնալ նկարչության հիմքերը` գեղանկար, գծանկար, քանդակագործություն, գրքի գեղարվեստական ձևավորում, համակարգչային գրաֆիկա, նաև մանկավարժական և մեթոդական հմտություններ կերպարվեստի ոլորտում:

Ամբիոնի նպատակն է ուսանողին տալ համապատասխան գրագիտություն, պատրաստել բարձր մակարդակի նկարիչ-մանկավարժներ:

Ամբիոնում դասավանդում են փորձառու դասախոսներ` ժողովրդական նկարիչներ, արվեստի վաստակավոր գործիչներ:

Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ`Արա Հակոբյան

էլ. փոստ`   arthistcult20@armspu.am

Հեռ.` 55 60 30

Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը կազմավորվել է 1968 թվականին: Ամբիոնը ժամանակ առ ժամանակ վերանվանվել է՝ ‹‹Նկարչության դասավանդման մեթոդիկայի և գրաֆիկայի›› /1968-1988/, ապա ‹‹Կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի և դեկորատիվ կիրառական արվեստներ››-ի /1988-2007/, իսկ 2007թ.-ից առ այսօր՝ ‹‹Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության››: Ամբիոնը ղեկավարել են հանրապետության ճանաչված մասնագետներ /արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վահրամ Խաչիկյան /1968-1984/, դոցենտ Հարություն Հովհաննիսյանը /1984-1988/, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը /1988-2000, 2007-2008/, պրոֆեսոր Սարգիս Թերզյանը /2000-2007/:

Ամբիոնը սպասարկում է Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում և Մշակութաբանություն բաժինները, որոնց ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա բակալավրում ու մագիստրատուրայում:

Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում բաժինը պատրաստում է արվեստաբաններ և արվեստի կառավարման /Art management/ մասնագետներ:

Ուսման ընթացքում ծանոթանում են հայ և համաշխարհային կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության պատմություններին, արվեստի կառավարման, նաև հումանիտար բլոկի դասընթացներին:

Շրջանավարտները կարող են աշխատել հանրապետության պատկերասրահներում, թանգարաններում, մասնագիտական կրթական հաստատություններում, մշակութային օջախներում որպես արվեստաբաններ և արվեստի կառավարման մասնագետներ /PR manager/:

Մշակութաբանություն բաժինը պատրաստում է մշակութաբաններ: Ուսման ընթացքում ուսանողները ծանոթանում են հայ և համաշխարհային մշակույթի, կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության, թատրոնի, կինոյի պատմություններին, նաև հումանիտար բլոկի դասընթացներին: Ուսանողները մասնակցում են մանկավարժական և թանգարանային պրակտիկաների, կազմակերպում մշակութային միջոցառումներ:

Շրջանավարտները կարող են աշխատել մշակութային կառույցներում:

Մեր դասախոսները. Անուշ Եղիազարյան

 Ծնվել է Երևանում, 15 հունիս 1965թ.

1984-1990թթ. ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը
1994թ. պաշտպանել է թեկնածուական թեզը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և արժանացել գիտությունների թեկնածուի աստիճանի
1996թ.-ից ՀՀ Նկարիչների միության անդամ է
1991-2009թթ. դասավանդում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում
2003թ. արժանացել է դոցենտի կոչման
2008թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և արժանացել մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի
2009թ.-ից ՀՀ Նկարիչների միության դեկորատիվ-կիրառական արվեստի մասնաճյուղի բյուրոյի անդամ է

2009թ.-ից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչն է
2010թ.-ից Կերպարվեստի համահայկական ընկերակցության անդամ է
2011թ. արժանացել է պրոֆեսորի կոչման

Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, մեթոդական ձեռնարկների, մենագրությունների, պատկերագրքերի:
Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում և արտասահմանում:

«Հագուստի մոդելավորում» մասնագիտություն

2009թ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում ստեղծվեց Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնը: Ամբիոնի վարիչ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Կարապետի Եղիազարյանը:

2012թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գեղարվեստի ֆակուլտետում բացվել է «Հագուստի մոդելավորում»  մասնագիտացված  բաժինը:

            Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է հայկական հագուստի մոդելավորման նոր դպրոց:

            «Հագուստի մոդելավորում» մասնագիտության գծով ռեկտորատի կողմից հաստատված ծրագրի համաձայն` «Հագուստի մոդելավորում» որակավորմամբ բարձրագույն չորսամյա կրթություն ստացող ուսանողներին շնորհվում է բակալավրի աստիճան:

Ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները հատուկ մասնագիտական դասընթացների միջոցով ձեռք են բերում հիմնարար գիտելիքներ կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի տեսական հիմունքների, հագուստի մոդելավորման կոմպոզիցիայի, հագուստի նախագծման և կոնստրուկտավորման, տեխնոլոգիայի,  նորաձևության ժամանակակից միտումների, գործվածքի դիզայնի, ստեղծագործական տեխնիակայի լսարանային և գործնական առաջադրանքներից:

Դասընթացները անցկացվում են վաստակաշատ և փորձառու մասնագետների  ղեկավարությամբ:

            Ուսանողները պարբերաբար մասնակցում են «հագուստի դիզայնի» միջազգային սեմինարների, master class-երի, նորաձևության ցուցադրությունների:

            2012թ. փետրվարի 2-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում մեր բաժնի ուսանողները մասնակցեցին բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված «Նորաձևության ճանապարհ»` երկխոսություն սահմանների խաչմերուկում ծրագրի նախագծին, որը համախմբել էր հայ և եվրոպացի հինգական նկարիչ – մոդելավորողի Հայաստանից, Միացյալ  թագավորությունից, Չեխիայից, Դանիայից, Ռումինիայից և Գերմանիայից:  2010թ. փետրվարի 28-ին ամբիոնը կազմակերպել է ուսանողական ցուցահանդես ՀՀ Նկարիչների միությունում, որտեղ ներկայացված էին միայն դեկորատիվ-կիրառական բնույթ կրող աշխատանքները: Ցուցահանդեսն առաջին էր Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գեղարվեստի ֆակուլտետի պատմության մեջ:

Ամեն տարի դասախոսները հրատարակության են ներկայացնում բազմաթիվ գիտական հոդվածներ և պարբերաբար մասնակցում ստեղծագործական ցուցահանդեսների, միջազգային գիտաժողովների:

            Ամբիոնի վարիչն է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Կարապետի Եղիազարյանը:

Մեր դասախոսները. Հրավարդ Հակոբյան

Ծնվել է 1930 թ., Էջմիածին քաղաքում

Կրթություն

1952 թ.-ին Ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստական

ուսումնարանը:

1958թ.-ին Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

1968թ.-ին Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն,  ստացել

արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

1985թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն,  ստացել

արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան:

Կոչումներ`

1992թ.-ին Շնրոհվել է պրոֆեսորի կոչում:

1996թ.-ին արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Եղիշեի անվան

պետական մրցանակի:

2003թ.-ին Արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրին:

2005թ.-ին Գիտության վաստակավոր գործիչ:

2010 թ.-ին Արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

Արժանացել է Վ.Թեքեյան մշակութային միության ‹‹Ադամանդակուռ Արարատ››

շքանշանի,  ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՊՄՀ-ի Խ.Աբովյանի անվան,

Արցախի պետական համալսարանի ոսկե մեդալների:

1959թ.-ից աշխատում է Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական

ինստիտուտ-մատենադարանում:

1986-2008 թթ. Մատենադարանում միջնադարյան արվեստի բաժնի ղեկավար:

1989թ.-ից առ այսօր աշխատում է Խ.Աբովյանի նվան ՀՊՄՀ-ում,  նախ որպես ամբիոնի

վարիչ, ապա` ամբիոնի պրոֆեսոր:

Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների,  զեկուցումներով հանդես է եկել

Մոսկվայում, Բեռլինում, Փարիզում, Սանկտ Պետերբուրգում, Վենետիկում, Թբիլիսիում:

Ունի մեկ տասնյակից ավել մենագրություններ և բազմաթիվ հոդվածներ`

հրատարակված հայրենական և արտասահմանյան մամուլում:

Առավել ուշագրավ գործերից են` ‹‹Վասպուրականի մանրանկարչությունը››  Ա և Բ

հատորները (1976, 1982),  նույնը մեկ հատորով`  ռուսերեն (1989),  ‹‹Հայկական

մանրանկարչությունը XIII–XIV դդ.›› (1989,  անգլերեն,  ֆրանսերեն,

համահեղինակությամբ),  ‹‹Հայկական լեռնային Ղարաբաղի մշակույթը›› (1992,

գերմաներեն),  ‹‹Արցախի միջնադարյան արվեստը›› (1991),  ‹‹Արցախ-Ուտիքի

մանրանկարչությունը››  (1989),  ‹‹Կերպարվեստը Հայոց    կրթարաններում››  (1996),

‹‹Ձեռագիր մատյանի պատկերազարդման արվեստը Վասպուրականում›› (1997), ‹‹Հայերը

և Իտալիան›› (1999), ‹‹Հայոց Տերունական Սրբապատկերները›› (2003),  ‹‹Հայկական

մանրանկարչություն›› (2007թ.  համահեղինակներ անգլերեն,  ֆրանսերեն,  ռուսերեն.

ալբոմ),  ‹‹Հայկական մանրանկարչություն. Վասպուրական›› (1978, ալբոմ),  ‹‹Նոր Ջուղա.

խոջոյական ապրանքների գեղարվեստական հարդարանքը XVII-XVIII դդ.›› (2007,

համահեղինակ), ‹‹Հայ արվեստի պատմություն›› (2009, համահեղինակներ):

Բեռնել

Հ. Հակոբյանի «Արցախի միջնադարյան արվեստը» գիրքը ԱՅՍՏԵՂԻՑ

Աղբյուրները` http://www.armspu.am

http://freebooks.do.am/

Մեր դասախոսները. Վարդգես Գուլիկյան

Ծնվել է 1942 թվականին մայիսի 6-ին Երևանում, Հայաստան: 1962 թվականին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, իսկ 1968 թվականին` Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1982 թվականից ՍՍՀՄ նկարիչների միության և 1997 թվականից միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության (UNESCO) անդամ է: 1990 թվականից աշխատում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի գեղանկարի ամբիոնում, 2000 թվականից դոցենտ է: Ցուցահանդեսներ. 1964թ. “Ուսանողական գարուն” ցուցահանդես, 1-ին կարգի դիպլոմ, 1968թ. հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներ Մոսկվայում, Լեհաստանում, Իտալիայում, Ֆրեզնոյում, 1987թ. Մոսկվայում հայկական ծաղկե տաղավարը ձևավորելու համար Ոսկե մեդալ: Վարդգես Գուլիկյանի մի շարք աշխատանքներ գտնվում են Հայաստանի նկարիչների միությունում, Մշակույթի նախարարության ֆոնդերում, ինչպես նաև արտասահմանյան երկրների անհատական հավաքածուներում:

Տեղեկությունը` http://www.myart.am կայքից

Назад — предыдущие записи

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 135 984 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: