ՎԱՆԻԼԱՅԻՆ ՌՈՔ

Սույն թվականի ապրիլի 11-ին ՀՊՄՀ-ի գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի կիրառական արվեստ մասնագիտության 2-րդ կուրսի Ա խմբի մասնակցությամբ տեղի ունեցավ նորաձևության ցուցադրություն, որը նրանց «Հագուստի դիզայն» առարկայի միջանկյալ ստուգումն էր: Յուրաքանչուր ուսանող ներկայացնում էր մեկ մոդել, որը համապատասխանում էր ընտրված «Վանիլային ռոք» խորագրին:

      Ներկայացված էին նաև աշխատանքային և ավարտուն էսքիզներ, բազային նախագծեր, որոնք օգտագործվել էին աշխատանքի ընթացքում: Այս փաստը վառ ապացույցն է այն բանի, որ ուսանողները ստանում են համակարգված կրթություն և տեսական գիտելիքները կարողանում են կիրառել գործնականում: Ինչպես նշեց տվյալ խմբի դասախոս և այս նախագծի ղեկավար Հռիփսիմե Մարոնյանը, սա ուսանողների կողմից կատարած առաջին, բայց շատ վստահ քայլն էր հագուստի մոդելավորման ասպարեզում:

«… Շատ ոգևորիչ է նաև այն փաստը, որ ուսանողները կարողանում են իրականացնել սեփական մտքերը, և դա կատարում են հենց համալսարանում`  հատուկ կահավորված արվեստանոցում: Ուսանողները  սովորեցին նաև օգտվել ժամանակակից բազմաֆունկցիոնալ և հատուկ նշանակության  կարի մեքենաներից, աշխատանքում կիրառել մասնագիտական գործիքներ, մանեկեններ: Կարծում եմ, որ արգասաբեր աշխատանքի մեկնարկը տրված է …»: Նա նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց ներկայացված մոդելների կերպարային ամբողջականության վրա, որոնք լրացված էին  համապատասխան էլեմենտներով և դետալներով: Կարևոր է նաև, որ յուրաքանչյուր մոդել ոչ միայն ինքնին ամբողջական է, այլ աև մասն է ընդհանուր հավաքածուի:

Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնը,  ղեկավար` մ.գ.դ. պրոֆեսոր Անուշ Եղիազարյանի գլխավորությամբ, կարևորում և խթանում է ուսանողների` ուսուցման ընթացքում կատարած ստեղծագործական քայլերը, քանի որ դա հնարավորություն է տալիս սկսել սեփական ուղին առավել բարձր մասնագիտական  աստիճանից:

SAM_1531

Реклама

Հայ ոսկերիչների արժանի գնահատումը

     2012 թ. հոկտեմբերի 29-31-ը Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց ոսկերչական իրերի ցուցահանդես, որում ներկայացված են եղել ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ:

P1050797

  AJA-ն համագործակցում է  «Ոսկեգործության համաշխարհային կոնֆեդերացիայի» (CIBJO)-ի հետ: Ցուցահանդեսի բացման խոսքի ժամանակ CIBJO-ի նախագահ դոկտոր Գայետանո Կավալիերին համոզված նշեց, որ ոսկեգործության մեջ հայկական սփյուռքն այսօր հանրաճանաչություն է վայելում։

   «Լինելով ազգությամբ իտալացի` ես գիտեմ, թե ինչ է նշանակում լոկ ազգային պատկանելիությամբ առնչվել ոսկեգործության հետ: CIBJO-ն ոսկերչության ոլորտում ակտիվ ամենահին միջազգային ներկայացուցչական կազմակերպությունն է: Այսօր նրա շուրջ համախմբված են շուրջ 43 երկրի ազգային ոսկեգործական առևտրային կազմակերպություններ: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցության համար», -ասաց Գայետանո Կավալիերին:

CIBJO-ի նախագահ դոկտոր Գայետանո Կավալիերին

    Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ներկաների թվում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով իր խոսքում նշեց, որ հայ ոսկերիչները ազգի ընտրյալներն են, ում ի վերուստ տրված է խելք, շնորհք, համեստություն, քանի որ ոսկին, նախ և առաջ, համեստություն է սիրում:

   «Դուք եք, որ Ձեր գործունեությամբ, արվեստով, արհեստով ներկայացնում եք հային, հայությանը աշխարհի շատ երկրներում: Դուք կարողացել եք ավանդականը և ժամանակակիցը, հինը և նորագույնը լավագույն ձևով զուգորդել։ Ձեր ստեղծած աստվածային շատ ու շատ զարդերի յուրաքանչյուր կրող իր մեջ հայկական որոշակի բան է կրում՝ անկախ ազգությունից: Դուք ոսկու ուժով կարողացել եք հայկականը տարածել աշխարհում: Հայ ոսկերչի տոնը հայոց կառավարության գնահատականն է ձեր արվեստին, վաստակի գնահատականն է, շնորհակալություն Ձեզ՝ Ձեր փայլուն գործերի համար», — ավելացրեց նախարարը։

P1050777

   Ցուցահանդեսին մասնակցում էր նաև ՀՊՀՄ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի դասախոս Տիգրան Դավթյանը: Նա ներկայացնում էր Հայաստանի դիզայներների միությունը, ինչպես նաև Միջազգային դիզայներների ասոցիացիան: Մասնակցում էին նաև Տ. Դավթյանի ուսանողները` Հայաստանի դիզայներների միության կողմից:

20

   Ուսանողներից  Դավիթ Սահակյանը ցուցադրում էր 3D բացառիկ նորաոճ մոդելներ, իսկ Ռուզաննա Հովհաննիսյանը և Նարե Սարգսյանը ցուցադրում էին բացառիկ ոսկերչական իրեր, որոնք կատարվել էին ավանդական մեթոդներով, այլ կերպ ասած` ձեռքի աշխատանքներ` պատրաստված մի օրինակով: Իսկ Տիգրան Դավթյանի աշխատանքներից մեկը արժանացավ առաջին տիկնոջ` տիկին Ռիտա Սարգսյանի  ուշադրությանը, ով էլ դարձավ այդ բացառիկ նմուշի` արծաթյա կոմպլեկտի արժանի կրողը:

P1050943

   ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել հոկտեմբերի վերջին կիրակին հռչակել Հայ ոսկերչի ազգային տոն: Այդ կապակցությամբ, արդեն երկրորդ անգամ, կազմակերպվում է Yerevan Show ոսկերչական ցուցահանդեսը:

Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոն

«Ավանդական տարազից Եվրոպական հագուստ» ցուցահանդեսի մեր մասնակիցները

Հայաստանում արդեն ավանդական դարձած  «Եվրոպական ժառանգության օրեր» տոնական միջոցառումները, կազմակերպված 2012թ. սեպտեմբերի 29-30-ին, հիանալի առիթ էին նորովի ճանաչելու հազարամյակների ճանապարհ անցած հայոց մշակութային ժառանգությունը:
Այդ մշակութային ծրագրի միջոցառումների մաս էր հանդիսանում Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում 2012թ. սեպտեմբերի 29-ին «Ավանդական տարազից Եվրոպական հագուստ»  և «Հայկական ասեղնակարերի հմտությունները» ցուցահանդեսների կազմակերպումը: Ցուցահանդեսներին ներկայացված էին ասեղնագործություններ, ավանդական տարազներ և ժամանակակից հագուստներ: Ցուցադրություններն ուղեկցվում էին զրույց-քննարկումներով, որոնք վարում էր Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտական մասով տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը:
«Ավանդական տարազից Եվրոպական հագուստ» ցուցահանդեսի մասնակից դիզայներներին տրվեցին շնորհակալագրեր: Ցուցահանդեսի մասնակիցների թվում էին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Եղիազարյանը, ում «Եվրոպական» անվանակարգում շնորհվեց լավագույն մրցանակը, և նույն ամբիոնի ասիստենտ Լիլիթ Մելիքյանն ու մագիստրատուրայում սովորող Լիաննա Ամրոյանը, ովքեր արժաանացան շնորհակալագրերի:

Մեր նվաճումները. Դավիթ Սահակյան

   2011թ. սեպտեմբերի 21-ին մեր ուսանողներից Դավիթ Սահակյանը մասնակցել է Երևան քաղաքում MariottArmenia  հյուրանոցում անցկացրած միջազգային ցուցահանդեսին, որը կազմակերպել էր «Համահայկական ոսկերչական ասոցիացիան` AJA» և արժանացել պատվոգրի Դիզայներների միության կողմից ցուցադրված աշխատանքների համար:

  Ի դեպ նշենք, որ Դավիթն իր դիպլոմային աշխատանքը պաշտպանել է Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնում` մետաղի գեղարվեստական մշակում թեմայով:

Կերպարվեստի ամբիոն

Էլ. փոստ՝ finearts22@aspu.am

Հեռ.` 55 60 30(ներքին՝ 134)

Ֆարաոն Միխաիլի Միրզոյան

 

 

 

Կերպարվեստի ամբիոնի վարիչ/պրոֆեսոր

Կրթություն

1969-1975 Սանկտ Պետերբուրգի Ի.Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա

Աշխատանքային փորձ

2014-ից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ
2002-2015թթ.՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
1989-2002թթ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ
1989-ից ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը
1975-ից դասավանդում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Գունանկար, կոմպոզիցիա

Մագիստրատուրա՝ Գեղանկար

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Գեղանկարչություն, քանդակագործություն, արվեստի պատմություն

Անդամակցություն
1976 — ԽՍՀՄ նկարիչների միության անդամ
2006 — Գեղարվեստի և գիտությունների Պետական Ակադեմայի իսկական անդամ /Սանկտ Պետերբուրգ/

Անհատական ցուցահանդեսներ
2015թ. Լեհաստան, Սոպոտ
2014թ. Անհատական ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
2014թ. Ռուսաստանի պետական ժամանակակից պատմության թանգարան, Մոսկվա
2010թ. Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
2010թ. Անհատական ցուցահանդես Ստեփանակերտի /ԼՂՀ/ Ազատության հրապարակում, ցուցադրվել է “Արցախ” պաննոն
2010թ. Սանկտ Պետերբուրգի Նկարիչների միության դահլիճում` Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես
2010թ. Անհատական ցուցահանդես Նովի Սադ քաղաքում /Սիրիա/
2007թ. Վանաձոր, Գյումրի
2005թ. Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Սիսիան, Էջմիածին
2005թ. Գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
2000թ. Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
1995թ. Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
1989թ. Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

Պարգևներ
2015 Արժանացել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության Նարեկացի հուշամեդալի
2009 Արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալի
2008 Արժանացել է Ֆրանսիայի մշակույթի և գրականության ասպետի շքանշանի
2007 Արժանացել է ՀՀ պետական մրցանակի
2005 Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության Ոսկե շքանշանի
1986 Արժանացել է ՍՍՀՄ Աշխատանքային արիության շքանշանի

2015 արժանացել է Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր ակադեմիկի կոչման
2014 Արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչման
2006 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1995 Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր /Ռուսաստանի Դաշնություն/

Լեզուներ՝ ռուսերեն

Больше

Կարապետ Եղիազարյանի ստեղծագործությունների ցուցահանդես

Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ Նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա վաստակավոր նկարիչ, Հայաստանում գոբելենի արվեստի հիմնադիր` Կարապետ Եղիազարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսը նվիրված է արվեստագետի 80-ամյա հոբելյանին:
Ներկայացված են 100-ից ավելի գոբելենային և գեղանկարչական աշխատանքներ:
Ժամանակակից հայկական գոբելենի զարգացման սկիզբը կապված է մեծանուն արվեստագետ, գեղանկարիչ և խճանկարի հմուտ վարպետ Կարապետ Եղիազարյանի անվան հետ: Նա առաջինն էր, ով մեր հանրապետությունում 1960-ականների սկզբներին անդրադարձել է արվեստի այս նոր ժանրին: Նրա ազդեցությունը իրենց վրա զգացել են Հայաստանի բոլոր նկարիչները, որոնք աշխատում են դեկորատիվ-կիրառական արվեստի այդ ոլորտում:
Նա հեղինակ է բազմաթիվ մեծածավալ գոբելենների, ինչպիսին են Մարզահամերգային համալիրի վարագույրը` 360 մ, Շախմատի տան 4 գոբելենները` յուրաքանչյուրը 20 մ, Գյումրիի Մռավյանի անվան թատրոնի նախասրահի 8 գոբելենները` յուրաքանչյուրը 20 մ, վարագույրներ Ուստ -Կամենագորսկ քաղաքում` 440 մ, Վոլգոդոնսկ քաղաքի համար` 160 մ և այլն:
Ցուցահանդեսում ներկայացված են լինելու «Առատություն», «Բակային տուրնիր», «Հայ ուխտավորները», «Զինվորի հարսանիք», «Տիեզերական քամելեոն» և այլ հայտնի գոբելեններ, որոնք բերված են Հայաստանի Հանրապետության տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից:
Կարապետ Եղիազարյանը հեղինակ է գեղանկարչական բազմաթիվ կտավների, որոնցից առանձնանում են հատկապես «Հակասուպրեմատիզմ» շարքի աշխատանքները:

Կարապետ Եղիազարյանի ստեղծագործական ջանքերի շնորհիվ գեղարվեստական գործվածքի արվեստը տարածում գտավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև լայն ճանաչման արժանացավ միջազգային գեղարվեստասեր հանրության կողմից:

Մեր դասախոսները. Անուշ Եղիազարյան

 Ծնվել է Երևանում, 15 հունիս 1965թ.

1984-1990թթ. ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը
1994թ. պաշտպանել է թեկնածուական թեզը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և արժանացել գիտությունների թեկնածուի աստիճանի
1996թ.-ից ՀՀ Նկարիչների միության անդամ է
1991-2009թթ. դասավանդում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում
2003թ. արժանացել է դոցենտի կոչման
2008թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և արժանացել մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի
2009թ.-ից ՀՀ Նկարիչների միության դեկորատիվ-կիրառական արվեստի մասնաճյուղի բյուրոյի անդամ է

2009թ.-ից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչն է
2010թ.-ից Կերպարվեստի համահայկական ընկերակցության անդամ է
2011թ. արժանացել է պրոֆեսորի կոչման

Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, մեթոդական ձեռնարկների, մենագրությունների, պատկերագրքերի:
Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում և արտասահմանում:

Մեր մասնակցությունը Դելֆյան խաղերին

 2010թ. ամռանը Երևան քաղաքում տեղի ունեցան 6-րդ միջազգային երիտասարդական մշակութային բաց դելֆյան խաղերը: Փառատոնը առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, որին մասնակցում էին 10-20 տարեկան պատանիներ և աղջիկներ ԽՍՀՄ ներկայացուցիչ-երկրների ամենատարբեր մշակութային հաստատություններից և կրթօջախներից: Փառատոնը իր մեջ ներառում էր մշակութի բոլոր ճյուղերը` կերպարվեստ, պարարվեստ, երգարվեստ, կինո, թատրոն, մնջախաղ, կրկես և այլն: Առաջադրված էին անվանակարգեր գծանկարի, գունանկարի, երգի, երաժշտության, կրկեսի տարբեր ժանրերի, ժողովրդական կիրառական արվեստների և բազմաթիվ այլ ուղղությունների վերաբերյալ:

«Ժողովրդական կիրառական արվեստ» անվանակարգը Հայաստանը ներկայացնում էին ՀՊՄՀ  Գեղարվեստի ֆակուլտետի երկու ուսանողուհիներ /Թանգամյան Նաիրա-կարպետ, Գրիգորյան Մարիաննա-արծաթագործություն/: Նրանք երկուսն էլ արժանացան դիպլոմների «Ազգային ժողովրդական մշակույթի պահպանման» համար: Միջոցառումը անցկացվեց մեծ շուքով և եզրափակվեց շքեղ ու հանդիսավոր արարողությամբ և մրցանակաբաշխությամբ:

            Փառատոնի շրջանակներում միասին անցկացրած երեք օրերը հնարավորություն հանդիսացան տարբեր ազգերի երիտասարդների միջև նոր գաղափարների փոխանակման, մասնագիտական հետաքրքիր թեմաների քննարկման և իհարկե ընկերներ ձեռք բերելու համար:

Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոն

2009թ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում ստեղծվեց Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնը: Ամբիոնի վարիչ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Կարապետի Եղիազարյանը:

            2011թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գեղարվեստի ֆակուլտետում բացվեց <<Կիրառական արվեստ>> մասնագիտացված  բաժինը:

            Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի նոր դպրոց:

<<Կիրառական արվեստ>> մասնագիտության գծով ռեկտորատի կողմից հաստատված ծրագրի համաձայն` <<Կիրառական արվեստ>>  որակավորմամբ բարձրագույն չորսամյա կրթություն ստացող ուսանողներին շնորհվում է բակալավրի աստիճան:

            Ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները հատուկ մասնագիտական դասընթացների միջոցով ձեռք են բերում հիմնարար գիտելիքներ կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի տեսական հիմունքների, գործվածքի դիզայնի, հագուստի դիզայնի, խեցեգործության, մետաղի գեղարվեստական մշակման, փայտի գեղարվեստական մշակման, համակարգչային դիզայնի, միջավայրային դիզայնի լսարանային և գործնական առաջադրանքներից:

             Դասընթացները անցկացվում են վաստակաշատ և փորձառու մասնագետների  ղեկավարությամբ:

Գործում է նաև մագիստրոսական կրթություն: Ապագա մագիստրոսները հետազոտական գործնական աշխատանքի, գիտահետազոտական և մասնագիտական հմտությունների շնորհիվ երկամյա դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները հիմնականում ուղղում են մագիստրոսական թեզի պատրաստմանը:

2010թ. փետրվարի 28-ին ամբիոնը կազմակերպել է ուսանողական ցուցահանդես ՀՀ Նկարիչների միությունում, որտեղ ներկայացված էին միայն դեկորատիվ-կիրառական բնույթ կրող աշխատանքներ: Ցուցահանդեսն առաջինն էր Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գեղարվեստի ֆակուլտետի պատմության մեջ:

Լավագույն ուսանողները մասնակցում են Դելֆյան խաղեր – երիտասարդական միջազգային մրցույթին <<կիրառական արվեստ>> անվանակարգում:

            Ամբիոնը կազմված է մասնագիտական մեծ փորձ ունեցող դասախոսներից:

Ամեն տարի դասախոսները հրատարակության են ներկայացնում բազմաթիվ գիտական հոդվածներ և պարբերաբար մասնակցում ստեղծագործական ցուցահանդեսների :

            Ամբիոնի վարիչն է  մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Կարապետի Եղիազարյանը:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 134,968 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: