Գեղարվեստական կրթության ֆակուլտետը հյուրընկալել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներին

Ապրիլի 15-ին ՀՊՄՀ -ի գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթության բաժնում հյուրնկալվել էին Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ` դաշնակահար Վիլլի Սարգսյանը և երաժշտագետ Արմեն Բուդաղյանը: Հանդիպման առիթը` 20-րդ դարի մեծագույն դաշնակահարներից մեկի` Կոնստանտին Իգումնովի ծննդյան 140-ամյակն էր, որին աշակերտել են Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Աննա Ամբակումյանը, Կետտի Մալխասյանը, Մարիա Ղամբարյանը և այլոք: Ա. Բուդաղյանը ներկայացրեց հռչակավոր դաշնակահար-մանկավարժի սանին` Վ. Սարգսյանին, որն էլ ծանոթացրեց ներկաներին Իգումնովի դասավանդման ինքնատիպ մեթոդներին:
Իգումնովը Երևանում դասավանդել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսական անձնակազմի մի շարք երաժիշտների թվում էվակուացվեց Երևան: 1943թ. Երևանում հանդիսավորությամբ նշվեց Կ. Իգումնովի ծննդյան 70-ամյակը: Տեղի ունեցավ դասարանական համերգ, որի ժամանակ 23-ամյա Ալ. Հարությունյանը կատարեց իր հեղինակած Պրելյուդը` նվիրված իր ուսուցչին: Այդ երկի կատարմամբ հանդես եկավ արվեստագիտության թեկնածու, Երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիանի դոցենտ` Վյաչեսլավ Եդիգարյանը: Հանդիպումը վերածվեց վարպետության դասի. բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Վարդանյանը (Վ.Եդիգարյանի դասարան) կատարից Դ. Շոստակովիչի Ռե-մաժոր Պրելյուդ-ֆուգան, որի կատարման վերաբերյալ ներկաները լսեցին Վ.Սարգսյանի դիտողությունները և մեթոդական ցուցումները:
Վերջում` պրոֆեսոր Վ. Սարգսյանը պատասխանեց ներկաների հարցերին: Ջերմ, հաճելի մթնոլորտում կայացած հանդիպումը, որը երկու բուհերի աստիճանաբար սերտացող համագործակցության հերթական գրավականն է, ավարտվեց երկարատև ծափողջյուններով և փոխադարձ բարեմաղթանքներով:

1

2

3

4

5

Реклама

Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ի առաջին բեմադրության 100-ամյակը

2012 թվականը հագեցած է մշակութային միջոցառումներով: Դրանց թվում իր ուրույն տեղն ունի ազգային առաջին օպերայի` Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ի առաջին բեմադրության 100-ամյակը: Մշակութային այդ նշանակալի իրադարձությունը նշեցին նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժնի դասախոսներն ու ուսանողները:

Այսօր նրանք ծաղիկներ դրեցին օղակաձև զբոսայգում տեղադրված  Արմեն Տիգրանյանի հուշարձանին:  Այս միջոցառումը  տպավորիչ էր հատկապես 2-րդ կուրսի ուսանողների համար, քանզի այն առավել իմաստալից և բովանդակալից դարձրեց  «Հայ երաժշտության պատմության» դասը` նվիրված «Անուշ» օպերային:  Խոնարհումի արարողությունը դարձավ  կոմպոզիտորի  տաղանդի և նրա «Անուշ» օպերայի հավերժության խորհրդանիշը:

Մեր մասնակցությունը Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին նվիրված մրցույթին

ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հունիսի 10-26-ը անց են կացնում ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթը` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին: Մրցույթի նպատակն է բացահայտել ժողովրդական երաժշտարվեստի բնագավառում հանրապետության շնորհալի անհատ կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը:

Մրցույթում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանն են ներկայացրել երեք մասնակից` Սամսոն Պանյանը, ով «Ժողովրդական երգ» անվանակարգում արժանացել է առաջին մրցանակին, Նարեկ Գրիգորյանը (սանթուր) և Վալյա Միկոյանը (քանոն)` արժանացած երրորդ մրցանակներին:

Երաժշտության տեսության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Աննա Հարությունյան

Էլ. փոստ`  mus-teach@armspu.am

Հեռ.`575835

1959թվականին  Մանկավարժության ֆակուլտետին կից ստեղծվեց տարրական կրթության մեթոդիկայի և երգ-երաժշտության ամբիոնը:

1968թ. երգ-երաժշտության ամբիոնը բաժանվեց երեք  առանձին ամբիոնների` Դաշնամուրային, Վոկալ-գործիքային, Երաժշտության տեսության և խմբավարության: Վերջինս իր հերթին 1971թ. բաժանվեց երկու ամբիոնների` Երաժշտության տեսության և մեթոդիկայի ու Խմբավարության:

Երաժշտության տեսության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնը 1971թվականից ղեկավարել է արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ցիցիլյա Բրուտյանը:

Հետագայում այն ղեկավարել են արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մ. Մանուկյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լ. Աղասարյանը: 2008թ.-ից այն ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Էլբակյանը:

Ամբիոնում տարիներ շարունակ աշխատել են հայտնի երաժշտագետներ և կոմպոզիտորներ Յու. Գևորգյանը, Ե. Գիլինան, Ա. Անանյանը և ուրիշներ:

Ամբիոնում տարվում են ուսումնամեթոդական, գիտական, դաստիարակչական լայն աշխատանքներ:

Դասախոսներն ու ուսանողները ինչպես համալսարանում, այնպես էլ միջբուհական տարբեր գիտաժողովներում հանդես են գալիս գիտական զեկուցումներով:

Հրատարակում են մենագրություններ, մեթոդական և ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, որոնք իրենց հարցադրումներով և բովանդակությամբ արդիական են:

Ամբիոնում պատրաստվել են մի շարք ուսումնական ձեռնարկներ`    «Երաժշտական երկերի վերլուծություն»/Լ. Աղասարյան, 1998թ./, «Հարմոնիա» /Ս. Էլբակյան, 2000թ./, «Պոլիֆոնիա»/Գ. Մելիքսեթյան, 2003թ./, «Ռուս երաժշտության պատմություն» Մ. Բաղդասարյան, 2010թ./, «Սոլֆեջիո» /Ա. Հարությունյան,2010թ./:

Հրատարակվել են մենագրություններ` «Սիմոն Հովհաննիսյան»/Մ. Մանուկյան, 2001թ./, «Ձևակառուցման հարցերը Մալերի սիմֆոնիաներում» /Լ. Աղասարյան. 2002թ./, «Երաժշտատեսական առարկաները` ստեղծագործական կարողությունների զարգացման միջոց» /Ս. Էլբակայն, 2007թ./, «Ռոբերտ Պետրոսյան» / Գ. Մելիքսեթյան, 2010թ./:

Նվագարանների ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Վյաչեսլավ Եդիգարյան

էլ. փոստ`  musinst@armspu.am

Նվագարանների ամբիոնը ձևավորվել է 1957 թվականին: Ամբիոնի հիմնադիրներից է եղել դոցենտ Ց.Գ.Բրուտյանը:

1969-1979թթ. ամբիոնը ղեկավարում էր դոցենտ Յա.Ս.Զարգարյանը:

1979-1984թթ. ամբիոնը ղեկավարում էր դոցենտ Ս.Մանգասարյանը:

1984-1986թթ. ամբիոնը ղեկավարում էր ավագ դասախոս Թ.Վ.Վարդանյանը:

1986-2009թթ. ամբիոնը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆ. Կ.Խ.Թոփչյանը:

2009 թվականից ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է  նույն ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Վ.Ա.Եդիգարյանը:

Ամբիոնում տարբեր տարիններին դասավանդել են երաժշտության բնագավառում ճանաչված մասնագետներ` Համամիութենական մրցույթի դափնեկիր Նունե Հայրապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Իլյա Մինասյանը, Վազգեն Ավետիսյանը, պրաֆեսոր Սիլվա Բունիաթյանը:

Այսօր Նվագարանների ամբիոնում աշխատում է 18  դասախոս` 3 պրոֆեսոր, 8 դոցենտ, 2 ասիստենտ, 5 դասախոս:

Խմբավարության և ձայնադրման ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Արտաշես Բաբուրյան

էլ. փոստ`  voicfix-conduct@armspu.am

Հեռ.`556073

Խմբավարության ամբիոնը ստեղծվել է 1971վականին:

 1971-77թթ. ամբիոնը ղեկավարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էմմա Աղաբեկի Ծատուրյանը:

 1977-85թթ.` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Մեխակի Էլբակյանը:

 1985-94թթ.` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Խորեն Խորենի Մեյխանեջյանը:

 1994-99թթ.` արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Արամի Շեկունցը:

 1999-2009թթ.` մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Վաղարշակի Յուզբաշյանը:

 2009թվականի մարտից առ այսօր ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում է դոցենտ Արտաշես Ռոբերտի Բաբուրյանը:

 1994թ-ից ամբիոնը, միանալով վոկալ-գործիքային ամբիոնին, վերանվանվեց «Խմբավարության և ձայնադրման»:

 Վոկալ-գործիքային ամբիոնը ղեկավարել են`

 1968-79թթ. կոմպոզիտոր, պրոֆեսոր Յուրի Ալեքսանդրի Գևորգյանը,

 1979-84թթ. պրոֆեսոր Հենրի Զավենի Սիմոնյանը,

 1984-94թթ. պրոֆեսոր Ելենա Վարդանի Վարդանյանը:

 1978-1985թթ. ամբիոնից ժամանակավոր առանձնացվեց «Խմբավարության տեսության և անսամբլի» ամբիոնը, որի  վարիչ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Խորեն Մեյխանեջյան:

 Այսօր «Խմբավարության և ձայնադրման» ամբիոնում դասավանդում են գիտության 1 դոկտոր, 6 պրոֆեսոր, 4 դոցենտ, 2 ասիստենտ և 12 դասախոս:

 Ամբիոնի պատմության ընթացքում ստեղծվել են տարբեր կազմ ունեցող երգչախմբեր: Տարբեր տարիներին երգչախումբը  ղեկավարել են պրոֆեսոր Վ.Չաքմիշյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Է.Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Է.Էլբակյանը, Խ.Մեյխանեջյանը, Մ.Մեսրոպյանը, Ա.Բաբուրյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Է.Էլբակյանի ղեկավարությամբ երկսեռ երգչախումբը հանրապետական երգչախմբերի մրցույթին արժանացել է ոսկե մեդալի:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 131,615 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: