Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ`Արա Հակոբյան

էլ. փոստ`   arthistcult20@armspu.am

Հեռ.` 55 60 30

Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը կազմավորվել է 1968 թվականին: Ամբիոնը ժամանակ առ ժամանակ վերանվանվել է՝ ‹‹Նկարչության դասավանդման մեթոդիկայի և գրաֆիկայի›› /1968-1988/, ապա ‹‹Կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի և դեկորատիվ կիրառական արվեստներ››-ի /1988-2007/, իսկ 2007թ.-ից առ այսօր՝ ‹‹Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության››: Ամբիոնը ղեկավարել են հանրապետության ճանաչված մասնագետներ /արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վահրամ Խաչիկյան /1968-1984/, դոցենտ Հարություն Հովհաննիսյանը /1984-1988/, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը /1988-2000, 2007-2008/, պրոֆեսոր Սարգիս Թերզյանը /2000-2007/:

Ամբիոնը սպասարկում է Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում և Մշակութաբանություն բաժինները, որոնց ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա բակալավրում ու մագիստրատուրայում:

Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում բաժինը պատրաստում է արվեստաբաններ և արվեստի կառավարման /Art management/ մասնագետներ:

Ուսման ընթացքում ծանոթանում են հայ և համաշխարհային կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության պատմություններին, արվեստի կառավարման, նաև հումանիտար բլոկի դասընթացներին:

Շրջանավարտները կարող են աշխատել հանրապետության պատկերասրահներում, թանգարաններում, մասնագիտական կրթական հաստատություններում, մշակութային օջախներում որպես արվեստաբաններ և արվեստի կառավարման մասնագետներ /PR manager/:

Մշակութաբանություն բաժինը պատրաստում է մշակութաբաններ: Ուսման ընթացքում ուսանողները ծանոթանում են հայ և համաշխարհային մշակույթի, կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության, թատրոնի, կինոյի պատմություններին, նաև հումանիտար բլոկի դասընթացներին: Ուսանողները մասնակցում են մանկավարժական և թանգարանային պրակտիկաների, կազմակերպում մշակութային միջոցառումներ:

Շրջանավարտները կարող են աշխատել մշակութային կառույցներում:

Реклама

Մեր ֆակուլտետի ամենամյա աղավնաձորյան պրակտիկան

  Մոտ մեկ ամսի առաջ ավարտվեց ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի կերպարվեստ և գծագրություն, կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնի առաջինից երրորդ կուրսի ուսանողների ամենամյա պրակտիկան, որն անց է կացվում Աղավնաձորում: Վստահաբար կարող ենք ասել, որ ուսումնական պրակտիկան շատ սիրելի է ուսանողների համար, քանի որ բացի ամառային հանգստից, նրանք հնարավորություն են ունենում ստեղծագործել բնության գրկում, ինչպես նաև ֆակուլտետի շրջանակներից դուրս ծանոթանալ և մտերմանալ միմյանց հետ: Պրակտիկային մասնակցած բոլոր ուսանողներն էլ վերադառնում են վառ տպավորություններով, նոր ընկերներով և ամենակարևորը՝ նոր ստեղծագործություններով, որոնք, ի դեպ, շուտով կներկայացվեն ցուցահանդեսի ժամանակ:

Ուսանողների պրակտիկան անց է կացվել հետևյալ օրակարգով.

 12. 07. 2011 - ԱՂԱՎՆԱՁՈՐ
 13. 07. 2011 - ԳԵՏ, ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
 14. 07. 2011 - ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԵՍԱՐԱՆ
 15. 07. 2011 - ԾԱՂԿԱՁՈՐ, ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
 16. 07. 2011 - ԲՆԱՆԿԱՐ, ԿԱԿԱՉՆԵՐ
 17. 07. 2011 - ՏՐԴԱՏԱՎԱՆՔ
 18. 07. 2011 - ՄԱՐԳԱԳԵՏԻՆ
 19. 07. 2011 - ԲՋՆԻ, ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
 20. 07. 2011 - ԹԵՂԵՆԻՍ, ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
 21. 07. 2011 - ԴԻՄԱՆԿԱՐ ԿԱՄ ՖԻԳՈՒՐԱ
 22. 07. 2011 - ԲՆԱՆԿԱՐ
 23. 07. 2011 - ՍՏՈՒԳԱՐՔ
 24. 07. 2011 - ԵՐԵՎԱՆ

   12 օր ուսանողների հետ Աղավնաձորում իրենց հանգիստն են անցկացրել և ստեղծագործել նաև մեր ֆակուլտետի դասախոսները, ովքեր ուսանողներին աջակցել և օգնել են խորհուրդներով ու մոտեցումներով: Պրակտիկային մասնակցող ուսանողների խմբերը ղեկավարել են Լեմս Ներսիսյանը, Սևադա Սարգսյանը, Նիկոլ Աղաբաբյանը, Սոս Հարությունյանը, Մարտիրոս Բադալյանը, Վանանդ Շիրազ-Կարապետյանը և Լիլիթ Բաչաչյանը:

    Ամենամյան այս պրակտիկան, բացի իր ուսումնական նպատակներից նպաստում է նաև ֆակուլտետի ուսանողների և դասախոսների անմիջական շփմանը և փորձի փոխանակմանը: Ստորև ներկայացնում ենք Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Դավիթ Դավթյանի կողմից մեզ տրամադրած լուսանկարները, ով ողջ պրակտիկայի ընթացքում մեր ֆակուլտետի ուսանողների կողքին էր:

Տեղեկության համար շնորհակալություն ենք հայտնում ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի դասախոս, գեղանկարիչ Սևադա Սարգսյանին http://sevada-sargsyan.do.am/

«Գոթական արվեստ» ռեֆերատ

Հարությունյան Մարիամի ռեֆերատը գոթական արվեստի մասին:
Բեռնել 
 71 KB

«Ժակ Լուի Դավիդ» (ռեֆերատ)

Կարապետյան Հայկուհու ռեֆերատը Ժակ Լուի Դավիդի ստեղծագործական կյանքի մասին:

Դասախոս՝  Զառա Մալոյան

2010 թվական

Բեռնել 236 KB

«Ռոմանտիզմ» (ռեֆերատ)

 

Խաչատրյան Լիլիթի ռեֆերատը ռոմանիտիզմի մասին:

Դասախոս՝ Զառա Մալոյան

2010 թվական

Բեռնել 54 KB

Դիպլոմային աշխատանքի պաշտպանություն

«Բարբիզոնյան դպրոց» (ռեֆերատ)

Սահակյան Արամազդի ռեֆերատը Բարբիզոնյան դպրոցի մասին:

Դասախոս՝ Զառա Մալոյան

2010 թվական:

Բեռնել 63 KB

«Լեոնարդո դա Վինչի և Անդրեա դել Վերոկկիո» (ռեֆերատ)

Մայիլյան Սերինեի ռեֆերատը Լեոնարդո դա Վինչիի և Անդրեա դել Վերոկկիոյի ստեղծագործական կյանքի մասին:

Դասախոս՝ Զառա Մալոյան

2010 թվական

Բեռնել 44 KB

«Ժան-Ֆրանսուա Միլլե» (ռեֆերատ)

Զաքարյան Ծովինարի ռեֆերատը Ժան-Ֆրանսուա Միլլեի ստեղծագործական կյանքի մասին:

Դասախոս՝ Զառա Մալոյան

2010 թվական

Բեռնել 326 KB

«Հոլանդիայի արվեստը: Ռեմբրանդտ» (ռեֆերատ)

Ղազարյան Գոհարի ռեֆերատը Հոլանդիայի արվեստի մասին:

Դասախոս՝ Զառա Մալոյան

2010 թվական

Բեռնել 63 KB

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 134,968 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: