Մենք լավագույնն ենք

Դեկտեմբերի 24-ին Կուլտուրայի մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի 2013 թվականի հաշվետու հանդիպումը, որի ընթացքում պարգևատրվեցին համալսարանի որոշ ֆակուլտետներ՝ իրենց կատարած գործունեության համար:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետը աչքի ընկավ 2013-ին ծավալած իր բուռն գործունեությամբ և ակտիվությամբ:

Մեր ֆակուլտետից պատվոգրի արժանացավ Լիլիթ Մաթևոսյանը՝ ուսանողական խորհրդի Ինտելեկտուալ ակումբում ծավալած ակտիվ գործունեության համար, Գագիկ Ավետրսյանը՝ որպես «ՀՊՄՀ լավագույն ինտելեկտուալ ուսանող», ինչպես նաև Գոհար Մարտիրոսյանը՝ որպես «Ֆակուլտետի լավագույն բանավիճող»: Պատվոգիր ստացավ գեղարվեստական կրթության ֆակուլտետի տղաների ֆուտբոլի հավաքականը, ինչպես  նաև աղջիկների հավաքականը, որր, գրավելով առաջին հորիզոնականը, ստացավ հաղթական գավաթ:

Այս ամենի հետ մեկտեղ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդին շնորհվեց պատվոգիր որպես «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ» ճանաչվելու համար:

SAM_7536

Реклама

Հերթական էքսկուրսիան դեպի Ամբերդ

Հունիսի ութին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ուղևորվեց դեպի Արագածոտնի մարզ: Այս հերթական էքսկուրսիայի նպատակն էր տեսնել Տառերի պուրակը և Ամբերդը:
Ուսանողներից շատերն առաջին անգամ էին տեսնում նաև Տառերի պուրակում վերջերս կառուցված 33 մետրանոց Սուրբ Խաչը: Տառերի պուրակից հետո ավտոբուսը ճանապարհ ընկավ դեպի բարձրադիր Ամբերդ: Շնորհիվ լավ եղանակի և պատմամշակութային վայրերի հետաշարժության՝ ուսանողները Երևան վերադարձան վառ տպավորություններով: Էքսկուրսիան, որը վերջինն էր այս ուսումնական տարի, նվիրված էր ուսանողական խորհրդի շրջանավարտներին:

1004589_382250868563295_7182110_n

941848_197043753783252_1132123574_n

Բարեգործական դրամահավաք մեր ուսանողների կողմից

2013 թվականի ապրիլ ամսին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթություն բաժնի 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցրին բարեգործական նպատակներով` կազմակերպելով եռօրյա դրամահավաք: Այդպիսով ուսանողները իրենց փոքրիկ, բայց և կարևոր մարդասիրական քայլը կատարեցին` օգնության ձեռք մեկնելով սոցիալապես խոցելի խավին:

Դիզայնի և դեկորատիվ-կիրառական ամբիոնի ցուցահանդեսը «Տերյան» մշակութային կենտրոնում

  964041_492366044170163_1644266221_o Մայիսի 31-ին Տերյան մշակութային կենտրոնում բացվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ, ինչպես նաև արվեստասեր հյուրեր: Պրոֆեսոր Արկադի Շեկունցը, ով կանգնած է եղել ամբիոնի ստեղծման ակունքներում, բացման իր խոսքում փաստեց, որ նման ցուցահանդեսները գնալով ավելի են կատարելագործվում, ինչը վկայում է ամբիոնի դասախոսների եռանդուն և անձնվեր աշխատանքի մասին:

Արվեստաբան Վարդիթեր Գամաղելյանը նշեց, որ կիրառական արվեստը մարդու գործունեության անսպառ ոլորտ է, որը մշտապես հնարավորություն ունի ետ գնալու դեպի ժողովրդական ակունքները և կենցաղը, ինչը մշտապես կարիք ունի գեղեցկանալու: Տիկին Գամաղելյանը մեծ ոգևորությամբ նշեց, որ ցուցադրված բոլոր աշխատանքները միջազգային ցանկացած ցուցահանդեսում կարող են լավագույնս ներկայացնել հայկական արվեստը:

Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը սիրով նշեց, որ ցուցահանդեսը նվիրում է կիրառական արվեստ մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին, ովքեր էլ առիթ էին հանդիսացել ցուցահանդեսի կազմակերպման համար:

Բացման խոսքին հաջորդեց ուսանողների կողմից մոդելավորված հագուստի նորաձևության ցուցադրություն: Ցուցահանդեսին ներկայացված են բատիկ, գոբելենային, խեցեգործական աշխատանքներ, ինչպես նաև զարդարվեստի նմուշներ:

SAM_5629

SAM_5635

SAM_5636

SAM_5643

SAM_5651

Լազարևա Մարիա

Մեր ուսանողուհու քայլերը երգարվեստում

Մայիսի 3–ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի` կերպարվեստի պատմության և տեսության բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Գոհար Մարտիրոսյանի մենահամերգը: Մենահամերգը, լինելով առաջինը երգչուհու համար, լի էր բավականին խոստումնալից հեռանկարներով: Համերգը վարում էր «Նուբար» ավանդական երգի և պարի խմբի ղեկավար, երաժշտագետ Լուսինե Նազարյանը:
Ծրագրում ներկայացված էին հոգևոր, աշուղական, ժողովրդական երգեր, ինչպես նաև տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգը սկսվեց «Ո՞ւր ես մայր իմ» շարականով: Հանդիսատեսը մեծ ուշադրությամբ ունկնդրում էր Գոհարի կատարումները` որսալով ամեն մի պահ: Գոհարը բոլորին զարմացրեց ոչ միայն իր հզոր ձայնով, այլև՝ բեմական կեցվածքով: Նա իր երգով հաղորդեց իր դրական զգացմունքները` հուզելով հանդիսատեսին:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի բլոգը, ուսանողական խորհուրդը և դասախոսական կազմը ի սրտե շնորհավորում է Գոհարին` մաղթելով մեծ բեմեր, նորանոր ձեռքբերումներ:

 947111_251423461663757_1644520830_n

936191_250375901768513_679618596_n

320728_250385921767511_1875517479_n

Արփինե Խաչատրյան

Լիլիթ Գևորգյան

Էդվարդ Բաղդասարյանի «6 Պրելյուդ»-ը` համերգ-դասախոսության թեմա

2013թ ապրիլի 22-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում  կայացավ երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիոնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհիներ Անի Արշակյանի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուս. Աննա Աղաբեկյանի համերգ-դասախոսությունը: Թեման՝ Էդվարդ Բաղդասարյանի «6 Պրելյուդ»-ի տեսական, մեթոդական և կատարողական վերլուծությունն էր:

Դոցենտ Լիլի Գուրգենի Խաչատրյանի ղեկավարությամբ Անին մանրակրկիտ վերլուծություն էր կատարել, իսկ Աննան փայլուն նվագեց ժողովածուն ամբողջությամբ: Իր տեսակի մեջ այս համերգը յուրահատուկ էր, քանի որ հնարավորություն ընձեռնեց Էդվարդ Բաղդասարյանի հիասքանչ երաժշտությունը ունկնդրելու հետ մեկտեղ ծանոթանալ յուրաքանչյուր ստեղծագործության կառուցվածքին, ֆրազավորմանը, մատնադրմանը և ոտնակադրմանը:

Համերգը տեղի ունեցավ մեկ շնչով և մեծ հետաքրքրություն առաջացրեց:

Վերջում ելույթ ունեցավ ամբիոնի վարիչ Մարգարիտա  Բաղդասարյանը, ով ուշագրավ փաստեր հիշեց իր ուսուցչի՝ էդվարդ Բաղդասարյանի կյանքից, և շնորհավորեց Լիլի Խաչատրյանին և ուսանողներին գեղեցիկ, օգտակար ու փայլուն աշխատանքի համար:

 b3

a7

m4

z1

«Չարենցյան պոեզիան» գեղարվեստցիների աչքերով

Ապրիլի 5-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի` արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսներից մեկը, որն այս անգամ կրում էր «Չարենցյան պոեզիան» խորագիրը: Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել մեր ֆակուլտետի ութ ուսանողներ, ովքեր ներկայացրել տարբեր գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ:

Տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ողջունելով ուսանողներին իր խոսքում ընդգծեց, որ նման ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ուսանողներին մոտ զգալ հայ մեծ գրողին և նրա պոեզիան ներկայացնել նկարչի աչքերով:

Արվեստաբան Մերի Երզնկյանը նշեց, որ նման ուսանողական ցուցահանդեսները դեռ շարունակական են լինելու, ինչը կնպաստի ուսանողների ստեղծագործական կատարելագործմանը: Ուսանողները` ցուցահանդեսի կազմակերպիչ Նաիրի Բալաբեկյանի գլխավորությամբ, պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու առաջիկա թանգարանային գիշերվա միջոցառումներին:

BeFunky_IMG_3628.jpg

BeFunky_IMG_3594.jpg

BeFunky_IMG_3568.jpg

BeFunky_IMG_3551.jpg

BeFunky_IMG_3622.jpg

 Հովսեփյան Արևիկ

Լազարևա Մարիա

Գեղարվեստցիների գարնանային առաջին էքսկուրսիան

Մարտի ութը Երևանից դուրս և միասին նշելու գաղափարը կարճ ժամանակում համակեց շատ գեղարվեստցիներին, և Մայրության և գեղեցկության տոնին գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները` ուսխորհրդի գլխավորությամբ ճանապարհ ընկան դեպի Արագածոտնի մարզ:

Մեր առաջին կանգառը եռագմբեթ Սաղմոսավանքն էր: Վանքը գտնվում էր ձորի պռնկին և ամբողջանում էր գարնանը նոր-նոր հպված բնությանը: Ուսանողներից շատերը առաջին անգամ էին լինում Սաղմոսավանքում, և առաջին հանդիպումը հոյակերտ վանքի հետ չհիասթափեցրեց գեղարվեստցիներին:

Հաջորդիվ մեզ սպասում էր Հովհանավանքը: Դարերի պատմություն ունեցող այս վանքը, թեև բազում անգամեր վերանորոգվել է, սակայն պահպանում էր իր հինավուրց հմայքը և  ուսանողներին զարմացնելու շատ բան ուներ: Մենք փոքրիկ էքսկուրս կատարեցինք եկեղեցու ներսում, ապա` բակում, որտեղ ևս պահպանվել էին շատ հուշարձաններ:

Սակայն պետք է նշել, որ էքսկուրսիայի` ավանդույթ դարձած հետաքրքրության մի մասը գեղարվեստցիները բերել էին իրենց հետ: Թե՛ Սաղմոսավանքում, թե՛ Հովհանավանքում բոլորը շունչները պահած ունկնդրեցին եկեղեցական շարականներ` ուսանող Հակոբյան Ժորայի կատարմամբ:

Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցող հարսանեկան արարողության պատճառով մենք եկեղեցին չկարողացանք լավ տեսնել: Մեր էքսկուրսիան ավարտեցինք Կարբի գյուղի հանգստյան գոտում, որտեղ գարունն արդեն անցել էր իր պարտականություններին:

578571_428000260626531_200416627_n

576191_428033053956585_548600497_n

317703_428032700623287_681741280_n

226402_296054677189039_1343193752_n

72399_428032317289992_1117932307_n

421800_428033070623250_1559180273_n

488038_340030656118650_1378202707_n

Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

«Եռանկյուն» լաբորատորիայի ձմեռային տպավորությունները

Այս ուստարվա երկրորդ կիսամյակի ցուցահանդեսների շարքը այսօր բացեց «Եռանկյուն» լաբորատորիա-ակումբի ցուցահանդեսը, որն իր բնույթով ասես հրաժեշտ է ձմռանը: Ցուցահանդեսը հենց այդպես էլ վերնագրված է` «Ձմեռային տպավորություններ»:

26346_107548022764285_1910079334_n2012 թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Եռանկյուն» լաբորատորիայի բացումը, որն ուղեկվեց ակումբի` «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցած «3+3» խորագրով ցուցահանդեսով: Իր ստեղծման օրից ակումբը  գլխավոր նպատակ ունի` միավորել, համախմբել միևնույն հետաքրքրություններն ունեցող արվեստասեր երիտասարդներին, հնարավորություն տալ նրանց ցուցաբերելու և կատարելագործելու իրենց պոտենցիալը:

«Մենք նպատակ ունենք հնարավորություն տալ ստեղծագործող երիտասարդներին միասնական ուժերով ներկայանալ և ցուցադրվել, քանի որ ներկայումս անհատական ցուցադրությունները ինչ-որ տեղ առավել քան բարդ է իրականացնելը, սակայն դա երբեք չպետք է խոչընդոտ հանդիսանա արվեստագետի համար ինքն իրեն դրսևորելու ու կատարելագործելու գործում», — իր խոսքում նշեց «Եռանկյուն» լաբորատորիա-ակումբի նախագահ Դավիթ Շահվերդյանը:

«Ձմեռային տպավորությունները» թվով երկրորդն է բացման ցուցահանդեսից հետո: Այս ցուցահանդեսին մասնակցում էին հինգ նկարիչ ուսանող: Ցուցահանդեսն ունի փորձարարական բնույթ, ներկայացված բոլոր աշխատանքները էտյուդներ են:

Ինչպես նշում է ակումբի նախագահը, «Եռանկյուն» լաբորատորիայի գործունեությունը շարունակական է: Ակումբը պատրաստվում է առաջիկայում ևս կազմակերպել ցուցահանդեսներ, մշակութային թեմաներով զեկույցներ և այլ միջոցառումներ:

SAM_4870

SAM_4872

SAM_4874

SAM_4876

SAM_4877

Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

Մեր հերթական ձեռքբերումը

   409415_388432311249993_1274228182_n

Դեկտեմբերի 26-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը բուհի 90-ամյակի կապակցությամբ խրախուսական հուշամեդալներ հանձնեց համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողական խորհուրդների նախագահներին: Այդ շրջանակում պարգևատրվեց նաև գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Նաիրի Բալաբեկյանը:

602744_258503020944205_446953321_n  Շնորհավորում ենք Նաիրի Բալաբեկյանին պարգևատրման կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ և արժանի գնահատանք:

Назад — предыдущие записи

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 134,059 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: