Գեղարվեստցիները դիտեցին «Մայրիկ» ֆիլմը

Ապրիլի 16-ին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքում մանկավարժանի  ուսանողները դիտեցին «Մայրիկ» ֆիլմը՝ նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին: Ֆիլմի դիտումը կազմակերպվել էր  ՀՊՄՀ  ուսխորհրդի և Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի Կազմակերպչական հանձնաժողովի համատեղ ջանքերով:

Реклама

Գեղարվեստցիները այցելեցին Էրեբունի պատմա-հնագիտական արգելանոց-թանգարան

Հաշվի չառնելով եղանակի անբարենպաստ պայմանները՝ մարտի 29-ին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները մանակցեցին ՀՊՄՀ ՈՒԳԸ-ի կողմից՝ դեպի Էրեբունի պատմա-հնագիտական արգելանոց-թանգարան կազմակերպված այցին: Մեր ուսանողներն արդեն ծանոթ էին Վանի թագավորության պատմությանը և մշակույթին, ուստի էքսկուրսիան անցկացավ մտքերի և կարծիքների ակտիվ փոխանակության մթնոլորտում:

Թանգարանի ցուցադրությունը դիտելուց հետո ուսանողները բարձրացան նաև Արին բերդ և շրջեցին պատմա-հնագիտական եզակի տարածքում: Տպավորված հետաքրքիր էքսկուրսիայով՝ ուսանողները մտադրվեցին ավելի հաճախակի դարձնել նման այցերը:

1939601_255612681277385_845851763_n (1)

1975142_255612021277451_679497071_n

10155313_255612827944037_1018163512_n

Նյութը տրամադրեց Արփինե Խաչատրյանը

Գեղարվեստցիների աղավնաձորյան հանգիստը

Փետրվարի 3-8-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներն իրենց հանգիստը անցկացրեցին Աղավնաձորի ուսումնական բազայում: Օրը հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար ուսանողները նախաձեռնեցին մի շարք ժամանցային ծրագրեր, կազմակերպեցին ինտելեկտուալ խաղեր, սպորտային և պարային մրցույթներ, զվարճալի և հումորային միջոցառումներ: Գեղարվեստական կրթության ֆակուլտետը, մասնակցելով ժամանցային և հումորային ծրագրերի, աչքի ընկավ անհատական և թիմային խաղերում իրենց ակտիվությամբ և հացթանակներով:

Գեղարվեստցիներից Գրետա Գրիգորյանը գրավեց պատվավոր հորիզոնականներ նարդու, շաշկիի, շախմատի մրցույթներում, մասնակեցին ինտելետուալ խաղի և գրավեցին երկրորդ հորիզոնականը:

1798847_267008240127225_1209765876_n

1511489_437049573089548_815560352_n

150346_437049693089536_958556440_n

Նյութը տրամադրեց Արփինե Խաչատրյանը

Մենք լավագույնն ենք

Դեկտեմբերի 24-ին Կուլտուրայի մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի 2013 թվականի հաշվետու հանդիպումը, որի ընթացքում պարգևատրվեցին համալսարանի որոշ ֆակուլտետներ՝ իրենց կատարած գործունեության համար:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետը աչքի ընկավ 2013-ին ծավալած իր բուռն գործունեությամբ և ակտիվությամբ:

Մեր ֆակուլտետից պատվոգրի արժանացավ Լիլիթ Մաթևոսյանը՝ ուսանողական խորհրդի Ինտելեկտուալ ակումբում ծավալած ակտիվ գործունեության համար, Գագիկ Ավետրսյանը՝ որպես «ՀՊՄՀ լավագույն ինտելեկտուալ ուսանող», ինչպես նաև Գոհար Մարտիրոսյանը՝ որպես «Ֆակուլտետի լավագույն բանավիճող»: Պատվոգիր ստացավ գեղարվեստական կրթության ֆակուլտետի տղաների ֆուտբոլի հավաքականը, ինչպես  նաև աղջիկների հավաքականը, որր, գրավելով առաջին հորիզոնականը, ստացավ հաղթական գավաթ:

Այս ամենի հետ մեկտեղ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդին շնորհվեց պատվոգիր որպես «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ» ճանաչվելու համար:

SAM_7536

Համալսարանի «Լավագույն ինտելեկտուալ ուսանողը» գեղարվեստցի է

Դեկտեմբերի  18–ին  տեղի  ունեցավ  ՀՊՄՀ ուսանողական խորհրդի Ինտելեկտուալ  ակումբի կազմակերպած  «Լավագույն  ինտելեկտուալ  ուսանող»  մրցույթի  եզրափակիչ  խաղը: Յուրաքանչյուր ֆակուլտետից խաղին մասնակցում էին երկու ուսանող:  Գեղարվեստական կրթության  ֆակուլտետը  ներկայացնում  էին Գագիկ  Ավետիսյանը  և Էլեն Ներսեսյանը: Նախնական  փուլում ուսանողները  բաժանվեցին հինգ խմբի, յուրաքանչյուր խմբում չորս  ուսանող: Առաջին փուլից  հետո  ընտրվեցին մեկական ուսնողներ՝ միավորների  առավելագույն ցուցանիշով: Վճռորոշ  խաղին մասնակցեց  նաև  մեր ֆակուլտետի  ուսանողը: Համառ   և  արդար  պայքարի  արդյունքում  ՀՊՄՀ  լավագույն  ինտելեկտուալ  ուսանող  ճանաչվեց  Գեղարվեստական կրթության ֆակուլտետի  կերպարվեստ  և  գծագրություն բաժնի  առաջին կուրսի  ուսանող  Գագիկ Ավետիսյանը: Նշենք, որ  արդեն  երկրորդ  տարին  անընդմեջ ՀՊՄՀ-ի ինտելեկտուալ խաղում հաղթող են ճանաչվում հենց  Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները: Ի  սրտե  շնորհավորում  ենք, և  մաղթում նորանոր   հաղթանակներ:

 1468784_225435920961651_284908378_n

1479476_225436044294972_888791332_n

Այց Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի թանգարան

Դեկտեմբերի 18-ին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի առաջին կուրսեցիները ֆակուլտետի ուսանողական խորհրդի Բանավեճի ակումբի ներկայացուցիչներ Լիլիթ Ստեփանյանի, Տաթև Աղալարյանի, Օվսաննա Իսրայելյանի նախաձեռնությամբ այց կատարեցին  Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի թանգարան: Այցի նպատակն էր`ծանոթացնել ուսանողներին խմիչքների արտադրման տեխնիկային: Ողջ էքսկուրսիայի ընթացքում խմբին ուղեկցում էր էքսկուրսավարը, ով ուսանողներին ծանոթացրեց գործարանի պատմությանը: Ուսանողներին հատկապես հետաքրքրեց գինու մառաններում շրջայցը:

1491111_247757658718950_1949037705_n

1472393_247759698718746_2130785804_n

Նյութը տրամադրեց Լիլիթ Ստեփանյանը

Մեր ուսխորհրդի այցը դեպի Էջմիածին

Դեկտեմբերի 11-ին, հաշվի չառնելով ցուրտ եղանակը, գեղարվեստական կրթության ֆակոլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպեց այց դեպի Էջմիածին: Ուսանողները ցանկանում էին ծանոթանալ Գևորգյան ճեմարանում ընթացող դասալսումների իրականացման ընթացքին, այցելել Էջմիածնի թանգարան և իհարկե կատարել մկրտության արարողությունը՝ ինչպես որ որոշվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասավոր Ներսես սարկավագի հետ հանդիպման ժամանակ: Ներսես սարկավագի նախաձեռնությամբ՝ ուսանողները, խմբերի բաժանվելով, ներկա գտնվեցին ճեմարանում ընթացող դասընթացներին, ծանոթացան նրանց առօրյային: Մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ ծանոթացան նաև թանգարանի պատմությանը, այնտեղ պահպանվող մշակութային արժեքներին: Տեղի ունեցավ նաև մկրտության արարողությունը:

Այնուհետև մեր ուսանողները այցելեցին նաև Գայանե եկեղեցի, ապա՝ սուրբ Գայանեի գերեզման, որտեղ Հրայր և Ներսես սարկավագների գլխավորությամբ ծնկաչոք աղոթեցին: Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր և որոշվեց կազմակերպել հանդիպում-գիտաժողով  այս ուստարվա մյուս կիսամյակում:

1486725_186322171568604_673042098_n

996751_473031089485272_1989058455_n

1484193_473033072818407_1431339294_n

1456586_473033686151679_624436047_n

Արփինե Խաչատրյան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԵՐՍԵՍ ՍԱՐԿԱՎԱԳԻ ՀԵՏ

Նոյեմբերի 27-ին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպեց հանդիպում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի սպասավոր Ներսես սարկավագի հետ: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել եկեղեցու դերը, էությունը, նշանակությունը մարդու կյանքում: Ներսես սարկավագը ուսանողների հետ զրուցեց քրիստոնեական վարդապետության, գաղափարախոսության մասին, պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին:

Զրույցը բավականին հետաքրքիր և ուսուցողական էր, ուստի այս հանդիպումից ոգեշնչված մեր ուսանողական խորհուրդը որոշեց կազմակերպել այց դեպի Էջմիածին:

1477032_473394096115638_1753590963_n

1422837_473394086115639_2080296941_n

Արփինե Խաչատրյան

Բանավեճ՝ մեր ֆակուլտետում

Դեկտեմբերի 4-ին ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի Բանավեճ իակումբի և Սոցիալական հանձնաժողովի համագործակցության արդյունքում տեղի ունեցավ բանավեճ` «Արդյոք նպատակահարմար է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների կրթությունը առողջ երեխաների հետ» թեմայով: «Կողմ» և «դեմ» թիմերը ժյուրիին ներկայացան համոզիչ փաստարկներով: Ժյուրիի կազմում ներկայացված էին գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Նաիրի Բալաբեկյանը, ինչպես նաև Լուսինե Անդրեասյանը, ինտելեկտուալ և սոցիալական հանդզնաժողովների համակարգողներ` Լիլիթ Մաթևոսյանը, Սյուզի Ամիրյանը: Բավական լարված ու հետաքրքիր խաղի արդյունքում ժյուրիի ձայների մեծամասնությամբ հաղթող ճանաչվեց «Կողմ» թիմը:

1492818_469953863126328_20494605_n

1485030_469953856459662_1173020834_n

1472173_469953919792989_353344944_n

Նյութը տրամադրեց Սյուզի Ամիրյանը

Ինտելեկտուալ խաղ մեր ֆակուլտետում

Նոյեմբերի 28-ին ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի և կազմակերպչական ակումբի համատեղ աշխատանքով տեղի ունեցավ ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ: Ժյուրիի կազմում էին ուսխորհրդի անդամներ Անի Առաքելյանը,Արփինե Խաչատրյանը և Լիլիթ Ստեփանյանը:

Խաղին մասնակցում էին ֆակուլտետի առաջին կուրսեցիները: Միմյանց դեմ մրցում էին 4 թիմեր՝ «Грань», «Կարպետ», «Ռենեսանս»  և «Դա Վինչի»:

Խաղը բաղկացած էր երկու փուլից: Առաջին փուլում հնչեց տրամաբանական բնույթի 10 հարց, իսկ երկրորդ փուլում` 15 հարց, որոնք, ի տարբերություն առաջին փուլի, իմացական էին: Իրենց գիտելիքներով և փայլուն խաղով  առաջին տեղը զբաղեցրեց «Грань» թիմը:

Շնորհավորում ենք հաղթող թիմին և մաղթում նորանոր հաջողություններ:

1473777_467726100015771_1839717133_n

1474904_467726236682424_964782820_n

Назад — предыдущие записи

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 134,968 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: