Նաիրի Բալաբեկյանի ցուցահանդեսը Գեղարվեստում

Ապրիլի 7-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երկրորդ հարկում տեղի ունեցավ Կերպարվեստ և գծագրություն բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող, գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Նաիրի Բալաբեկյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Այս ցուցահանդեսին Նաիրի Բալաբեկյանը ներկայացավ վերջին մեկ տարվա ընթացքում իր կատարած լավագույն աշխատանքներով: Ցուցահանդեսի բացման ժամանակ իր շնորհավորական խոսքով հանդես եկավ  պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը` բարձր գնահատելով Նաիրիի աշխատանքները և համարելով դրանք ավարտուն: Պարոն Ներսիսյանը նշեց, որ աշխատանքները կարող են ցուցադրվել նաև մեծամաշտաբ ցուցահանդեսներում: Իրենց ողջույնի և շնորհավորական խոսքն ասեցին նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան` Սարգիս Էլբակյանը, ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, Նաիրիի ուսուցիչ Սամվել Կարապետյանը, շնորհավորանքներին միացան նաև մ Արկադի Շեկունցը, Գարեգին Գևորգյանը դասախոսներ և ուսանողներ: Տիգրան Պետրոսյանցը իր խոսքում նշեց, որ այս աշխատանքներին նա նայում է ոչ միայն վարպետորեն կատարված գործերի, այլ նաև իր համար շատ հարազատ տեսարաններ, որում պատկերված է իր հայրենի բնաշխարհը`Ապարանը: Ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը և ուսանողական խորհրդի անդամները:

Ցուցադրված 20 աշխատանքներ կատարված էին տարբեր տեխնիկաներով` ջրաներկ, օֆորտ,  լինոփորագրություն, խառը տեխնիկա, յուղաներկ և մատիտ: Սա Նաիրի Բալաբեկյանի առաջին անհատական ցուցահանդեսն էր մեր համալսարանում:  Նաիրին իր շնորհակալական խոսքը հայտնեց պրոֆեսորա-դասախոսական կազմին և իր վարպետին` այդպիսի արդյունքի հասցնելու համար: Ցուցադրության բացման առթիվ և տոնին ընդառաջ` ներկա բոլոր կանանց և աղջիկներին բաժանվեցին ծաղիկներ և շնորհավորական բացիկներ:

 
Реклама

Դիզայնի և դեկորատիվ-կիրառական ամբիոնի ցուցահանդեսը «Տերյան» մշակութային կենտրոնում

  964041_492366044170163_1644266221_o Մայիսի 31-ին Տերյան մշակութային կենտրոնում բացվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ, ինչպես նաև արվեստասեր հյուրեր: Պրոֆեսոր Արկադի Շեկունցը, ով կանգնած է եղել ամբիոնի ստեղծման ակունքներում, բացման իր խոսքում փաստեց, որ նման ցուցահանդեսները գնալով ավելի են կատարելագործվում, ինչը վկայում է ամբիոնի դասախոսների եռանդուն և անձնվեր աշխատանքի մասին:

Արվեստաբան Վարդիթեր Գամաղելյանը նշեց, որ կիրառական արվեստը մարդու գործունեության անսպառ ոլորտ է, որը մշտապես հնարավորություն ունի ետ գնալու դեպի ժողովրդական ակունքները և կենցաղը, ինչը մշտապես կարիք ունի գեղեցկանալու: Տիկին Գամաղելյանը մեծ ոգևորությամբ նշեց, որ ցուցադրված բոլոր աշխատանքները միջազգային ցանկացած ցուցահանդեսում կարող են լավագույնս ներկայացնել հայկական արվեստը:

Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը սիրով նշեց, որ ցուցահանդեսը նվիրում է կիրառական արվեստ մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին, ովքեր էլ առիթ էին հանդիսացել ցուցահանդեսի կազմակերպման համար:

Բացման խոսքին հաջորդեց ուսանողների կողմից մոդելավորված հագուստի նորաձևության ցուցադրություն: Ցուցահանդեսին ներկայացված են բատիկ, գոբելենային, խեցեգործական աշխատանքներ, ինչպես նաև զարդարվեստի նմուշներ:

SAM_5629

SAM_5635

SAM_5636

SAM_5643

SAM_5651

Լազարևա Մարիա

Մեր մասնակցությունը «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքին

Մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր ժանրի աշխատանքներ՝ նատյուրմորտ, բնանկար և այլն: Ինչպես իր բացման խոսքում նշեց տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը. «Ներկայացված բոլոր աշխատանքները կոմպոզիցիոն առումով հավաք էին, ամբողջական: Յուրաքանչյուր ստեղածգործություն ինքնատիպ է, հնչեղ և արտահայտում է ուսանող-հեղինակի վարպետությունը»:

Ցուցահանդեսի կազմակերպիչ ուսխորհրդի նախագահ Նաիրի Բալաբեկյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ նման ցուցահանդեսները հնարավորություն են տալիս զարգացնելու գեղագիտական ճաշակը, մտահորիզոնը և առիթ են հանդիսանում ինքնակրթության համար: Նա ավելացրեց նաև, որ «Թանգարանային գիշեր» ծրագրին գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը կկրի շարունակական բնույթ:

P1000609

ՎԱՆԻԼԱՅԻՆ ՌՈՔ

Սույն թվականի ապրիլի 11-ին ՀՊՄՀ-ի գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի կիրառական արվեստ մասնագիտության 2-րդ կուրսի Ա խմբի մասնակցությամբ տեղի ունեցավ նորաձևության ցուցադրություն, որը նրանց «Հագուստի դիզայն» առարկայի միջանկյալ ստուգումն էր: Յուրաքանչուր ուսանող ներկայացնում էր մեկ մոդել, որը համապատասխանում էր ընտրված «Վանիլային ռոք» խորագրին:

      Ներկայացված էին նաև աշխատանքային և ավարտուն էսքիզներ, բազային նախագծեր, որոնք օգտագործվել էին աշխատանքի ընթացքում: Այս փաստը վառ ապացույցն է այն բանի, որ ուսանողները ստանում են համակարգված կրթություն և տեսական գիտելիքները կարողանում են կիրառել գործնականում: Ինչպես նշեց տվյալ խմբի դասախոս և այս նախագծի ղեկավար Հռիփսիմե Մարոնյանը, սա ուսանողների կողմից կատարած առաջին, բայց շատ վստահ քայլն էր հագուստի մոդելավորման ասպարեզում:

«… Շատ ոգևորիչ է նաև այն փաստը, որ ուսանողները կարողանում են իրականացնել սեփական մտքերը, և դա կատարում են հենց համալսարանում`  հատուկ կահավորված արվեստանոցում: Ուսանողները  սովորեցին նաև օգտվել ժամանակակից բազմաֆունկցիոնալ և հատուկ նշանակության  կարի մեքենաներից, աշխատանքում կիրառել մասնագիտական գործիքներ, մանեկեններ: Կարծում եմ, որ արգասաբեր աշխատանքի մեկնարկը տրված է …»: Նա նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց ներկայացված մոդելների կերպարային ամբողջականության վրա, որոնք լրացված էին  համապատասխան էլեմենտներով և դետալներով: Կարևոր է նաև, որ յուրաքանչյուր մոդել ոչ միայն ինքնին ամբողջական է, այլ աև մասն է ընդհանուր հավաքածուի:

Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնը,  ղեկավար` մ.գ.դ. պրոֆեսոր Անուշ Եղիազարյանի գլխավորությամբ, կարևորում և խթանում է ուսանողների` ուսուցման ընթացքում կատարած ստեղծագործական քայլերը, քանի որ դա հնարավորություն է տալիս սկսել սեփական ուղին առավել բարձր մասնագիտական  աստիճանից:

SAM_1531

«Չարենցյան պոեզիան» գեղարվեստցիների աչքերով

Ապրիլի 5-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի` արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսներից մեկը, որն այս անգամ կրում էր «Չարենցյան պոեզիան» խորագիրը: Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել մեր ֆակուլտետի ութ ուսանողներ, ովքեր ներկայացրել տարբեր գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ:

Տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ողջունելով ուսանողներին իր խոսքում ընդգծեց, որ նման ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ուսանողներին մոտ զգալ հայ մեծ գրողին և նրա պոեզիան ներկայացնել նկարչի աչքերով:

Արվեստաբան Մերի Երզնկյանը նշեց, որ նման ուսանողական ցուցահանդեսները դեռ շարունակական են լինելու, ինչը կնպաստի ուսանողների ստեղծագործական կատարելագործմանը: Ուսանողները` ցուցահանդեսի կազմակերպիչ Նաիրի Բալաբեկյանի գլխավորությամբ, պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու առաջիկա թանգարանային գիշերվա միջոցառումներին:

BeFunky_IMG_3628.jpg

BeFunky_IMG_3594.jpg

BeFunky_IMG_3568.jpg

BeFunky_IMG_3551.jpg

BeFunky_IMG_3622.jpg

 Հովսեփյան Արևիկ

Լազարևա Մարիա

«Եռանկյուն» լաբորատորիայի ձմեռային տպավորությունները

Այս ուստարվա երկրորդ կիսամյակի ցուցահանդեսների շարքը այսօր բացեց «Եռանկյուն» լաբորատորիա-ակումբի ցուցահանդեսը, որն իր բնույթով ասես հրաժեշտ է ձմռանը: Ցուցահանդեսը հենց այդպես էլ վերնագրված է` «Ձմեռային տպավորություններ»:

26346_107548022764285_1910079334_n2012 թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Եռանկյուն» լաբորատորիայի բացումը, որն ուղեկվեց ակումբի` «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցած «3+3» խորագրով ցուցահանդեսով: Իր ստեղծման օրից ակումբը  գլխավոր նպատակ ունի` միավորել, համախմբել միևնույն հետաքրքրություններն ունեցող արվեստասեր երիտասարդներին, հնարավորություն տալ նրանց ցուցաբերելու և կատարելագործելու իրենց պոտենցիալը:

«Մենք նպատակ ունենք հնարավորություն տալ ստեղծագործող երիտասարդներին միասնական ուժերով ներկայանալ և ցուցադրվել, քանի որ ներկայումս անհատական ցուցադրությունները ինչ-որ տեղ առավել քան բարդ է իրականացնելը, սակայն դա երբեք չպետք է խոչընդոտ հանդիսանա արվեստագետի համար ինքն իրեն դրսևորելու ու կատարելագործելու գործում», — իր խոսքում նշեց «Եռանկյուն» լաբորատորիա-ակումբի նախագահ Դավիթ Շահվերդյանը:

«Ձմեռային տպավորությունները» թվով երկրորդն է բացման ցուցահանդեսից հետո: Այս ցուցահանդեսին մասնակցում էին հինգ նկարիչ ուսանող: Ցուցահանդեսն ունի փորձարարական բնույթ, ներկայացված բոլոր աշխատանքները էտյուդներ են:

Ինչպես նշում է ակումբի նախագահը, «Եռանկյուն» լաբորատորիայի գործունեությունը շարունակական է: Ակումբը պատրաստվում է առաջիկայում ևս կազմակերպել ցուցահանդեսներ, մշակութային թեմաներով զեկույցներ և այլ միջոցառումներ:

SAM_4870

SAM_4872

SAM_4874

SAM_4876

SAM_4877

Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

Ցուցահանդես

poster9

26346_107548022764285_1910079334_n

«Եռանկյուն» լաբորատորիան կոչված է միավորելու կերպարվեստով զբաղվող և հետաքրքրվող երիտասարդներին: Ակումբի գործունեությունը միտված է ծրագրային և ստեղծագործական ցուցահանդեսների միջոցով զարգացնել անդամների մասնագիտական ունակությունները, հնարավորություն տալ ներկայացնելու սեփական տեսանկյունը:

«Եռանկյուն» լաբորատորիա-ակումբի նախագահ` Դավիթ Շահվերդյան
 

Նկարիչների միության սրահներում մեր ֆակուլտետն է

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի նկարիչների միության շենքը բազմամարդ էր: Իր բացումն էր ազդարարում  նախադեպը չունեցած մի ցուցահանդես, որը անպատճառ կմնա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության մեջ: Հարազատ բուհի 90-ամյակի կապակցությամբ իր ստեղծագործական ժառանգության մի մասն էր ներկայացնում գեղարվեստական կրթության ֆակուլտետը:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետն իր սկզբնավորման օրից մինչև այսօր հայկական մշակույթին տալիս է տաղանդավոր արվեստագետների անուններ, որոնք աշխարհի տարբեր ծայրերում բարձր են պահում մանկավարժական բուհի պատիվը: Այսօր այդ անունները մեկտեղվել էին Հայաստանի նկարիչների միության սրահներում` ֆակուլտետի հիմնադիրներից մինչև այսօր սովորող ուսանողներ, ովքեր հանրությանը ներկայացրեցին գեղանկարչական, քանդակագործական, խեցեգործական, փայտյա աշխատանքներ, գոբելեն, մետաղյա զարդեր և այլն:

_YVY6038_DCEՑուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը, վաստակավոր նկարիչ Լևոն Կոջոյանը և այլ պատվավոր ու արվեստասեր անձիք: Բացման խոսքում ասվեց այն մասին, թե որքան մեծ է գեղարվեստական կրթության դերը հասարակության գիտակցության, գեղագիտական ճաշակի ձևավորման գործում: Վաստակավոր նկարիչ Լևոն Կոջոյանն իր խոսքում նշեց, որ այս ցուցահանդեսը մեր ֆակուլտետի ավանդույթների վերականգնում է, որն, անշուշտ, պետք է շարունակական լինի:

Առաջին հարկի սրահը նվիրված է անվանի վարպետների և գեղարվեստական կրթության ֆակուլտետում այժմ դասավանդող դասախոսների աշխատանքներին: Երկրորդ հարկում ցուցադրված են գեղարվեստական կրթության ֆակուլտետի շրջանավարտների և ներկայիս ուսանողների աշխատանքները: Ուսանողները նշեցին, որ մեծ պատիվ է իրենց համար ցուցադրվել անվանի արվեստագետների կողքին, դա թերևս առավել քան ոգևորիչ, միևնույն ժամանակ պարտավորեցնող է:

Ցուցահանդեսն իր տեսակով իսկապես եզակի էր և արժանի մեծ գնահատանքի: Ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 27-ը:

418159_482027555173452_1094483876_n

SAM_4259

SAM_4262

SAM_4257

Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

Մեր հաղթանակը. Մարզպետունի Խուդավերդյան

Հարգելի՛ այցելուներ, ուրախ ենք ձեզ տեղեկացնելու, որ դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների օրվա կապակցությամբ Խնկո Ապոր գրադարանում տեղի ունեցավ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մարդու իրավունքներ» խորագրով ցուցահանդես-մրցույթ, որին մասնակցում էր նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստ և գծագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող, այս տարվա մեր ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչված Մարզպետունի Խուդավերդյանը: Ներկաների քվեարկության արդյունքում մեր ուսանողի աշխատանքը համարվեց լավագույնը և գրավեց առաջին տեղը: Մարզպետունի Խուդավերդյանը պարգևատրվեց արժեքավոր մրցանակով և պատվոգրով:

SAM_4011

385070_238181796313130_1654470610_n

61873_238183712979605_1137622111_n

Շնորհավորում ենք մեր ուսանողին և մաղթում բազում հաջողություններ:

Լազարևա Մարիա

Լեմս Ներսիսյանի «20-օրյա տպավորություններ Աղավնաձորից» խորագրով ցուցահանդեսը

Նոյեմբերի 28-ին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երկրորդ հարկը մարդաշատ էր: Բացվեց ՀՊՄՀ Գեղարվեստական ֆակուլտետի գունանկարի ամբիոնի վարիչ, մանկ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի աղավնաձորյան նկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին  ներկայացված էին շուրջ 40 աշխատանք, որոնք արվել եին ուսանողների հետ միասին պլեներային պրակտիկայի ժամանակ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սամվել Կարապետյանը, Մարտիրոս Բադալյանը, Ավետիք Հակոբյանը, Գոհար Կարապետյանը, Արտաշես Քեշիշյանը, Մերի Երզնկյանը, Սարգիս Թերզյան, Արա Հակոբյանը, ինչպես նաև ֆակուլտետի ուսանողները:

Բացման խոսքը վստահված էր արվեստաբան Մերի Երզնկյանին, ով իր խոսքում նշեց, որ նկարչի աշխատանքները լի են թարմությամբ, և նկարչի վրձինն արդեն իր համար կերպար է ստեզծել:

Գեղանկարիչ Զաքար Խաչատրյանը շնորհավորանքի իր խոսքում նշեց, որ շատ  գովելի է այն փաստը, երբ դասախոսը ուսանողների հետ միասին է պլեների դուրս գալիս: Հավելեց նաև, որ Լեմս Ներսիսյանի ներկապնակն իր մի քանի գույներով արդեն նկար է:

«Աշխատանքը հաղորդակցություն է դասախոսի և ուսանողների միջև», — այս խոսքերով Լեմս Ներսիսյանը եզրափակեց ցուցահանդեսը, որից հետո հավաքվածները հնարավորություն ունեցան  հիանալ գեղանկարչի աշխատանքներով:

 Նյութը պատրաստեց Արևիկ Հովսեփյանը

Назад — предыдущие записи

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 136 959 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: