Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ`Արա Հակոբյան

էլ. փոստ`   arthistcult20@armspu.am

Հեռ.` 55 60 30

Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը կազմավորվել է 1968 թվականին: Ամբիոնը ժամանակ առ ժամանակ վերանվանվել է՝ ‹‹Նկարչության դասավանդման մեթոդիկայի և գրաֆիկայի›› /1968-1988/, ապա ‹‹Կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի և դեկորատիվ կիրառական արվեստներ››-ի /1988-2007/, իսկ 2007թ.-ից առ այսօր՝ ‹‹Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության››: Ամբիոնը ղեկավարել են հանրապետության ճանաչված մասնագետներ /արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վահրամ Խաչիկյան /1968-1984/, դոցենտ Հարություն Հովհաննիսյանը /1984-1988/, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը /1988-2000, 2007-2008/, պրոֆեսոր Սարգիս Թերզյանը /2000-2007/:

Ամբիոնը սպասարկում է Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում և Մշակութաբանություն բաժինները, որոնց ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա բակալավրում ու մագիստրատուրայում:

Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում բաժինը պատրաստում է արվեստաբաններ և արվեստի կառավարման /Art management/ մասնագետներ:

Ուսման ընթացքում ծանոթանում են հայ և համաշխարհային կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության պատմություններին, արվեստի կառավարման, նաև հումանիտար բլոկի դասընթացներին:

Շրջանավարտները կարող են աշխատել հանրապետության պատկերասրահներում, թանգարաններում, մասնագիտական կրթական հաստատություններում, մշակութային օջախներում որպես արվեստաբաններ և արվեստի կառավարման մասնագետներ /PR manager/:

Մշակութաբանություն բաժինը պատրաստում է մշակութաբաններ: Ուսման ընթացքում ուսանողները ծանոթանում են հայ և համաշխարհային մշակույթի, կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության, թատրոնի, կինոյի պատմություններին, նաև հումանիտար բլոկի դասընթացներին: Ուսանողները մասնակցում են մանկավարժական և թանգարանային պրակտիկաների, կազմակերպում մշակութային միջոցառումներ:

Շրջանավարտները կարող են աշխատել մշակութային կառույցներում:

Реклама

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 630-Ն

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հաստատել մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 630-Ն որոշման

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով և չափորոշիչներով սահմանվում են մշակութային արժեքների (այսուհետ` արժեք) արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) անցկացման կարգը և չափորոշիչները:

2. Փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք՝ սույն կարգով և չափորոշիչներով նախատեսված արժեքների փորձաքննության տեսակներին ու չափորոշիչներին համապատասխան:

II. ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

3. Փորձաքննությունն իրականացվում է երկու` պարզ փորձաքննության և համալիր փորձաքննության եղանակով:

4. Պարզ փորձաքննությունն արժեքի տեսողական (վիզուալ) ու մասնագիտական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրման եղանակով իրականացվող փորձաքննությունն է:

5. Համալիր փորձաքննությունն արժեքի պարզ փորձաքննությամբ և տեխնոլոգիական` ֆիզիկաքիմիական ու կենսաբանական եղանակով` տեխնիկական միջոցներով իրականացվող փորձաքննությունն է: Համալիր փորձաքննությունն իրականացվում է պարզելու համար`

ա) հեղինակային ստորագրությունն ու նշումները, դրոշմներն ու կնիքները,

բ) կեղծման, վերականգնման հետքերն ու նշանները,

գ) ստեղծման վայրի, ժամանակի, հումքի, պատրաստման տեխնոլոգիայի մասին տվյալները:

III. ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

6. Արժեքների փորձաքննության չափորոշիչներն են՝

ա) անվանումը, վերնագիրը,

բ) հեղինակը,

գ) վարպետը, արտադրողը, հրատարակիչը,

դ) տիպը, ուղղությունը, դպրոցը,

ե) ստեղծման ժամանակը,

զ) ստեղծման վայրը,

է) իսկությունը (բնօրինակ կամ կեղծ լինելը),

ը) նյութը,

թ) ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ, քաշ), հարգը,

ժ) արժեքի էթնիկական պատկանելությունը, ստեղծողի էթնիկ պատկանելությունը,

ժա) տեխնիկական-տեխնոլոգիական բնութագիրը (ֆիզիկաքիմիական, կենսաբանական փորձաքննության արդյունքները),

ժբ) պատրաստման տեխնիկան,

ժգ) հեղինակի ստորագրությունը,

ժդ) դրոշմը, կնիքը, արձանագրության հատուկ նշանները,

ժե) առարկայի պահպանվածությունը (ամբողջական, մասնակի, վերականգնված` մանրամասն նկարագրությամբ),

ժզ) առարկայի գինը,

ժէ) առարկայի մշակութային նշանակությունն ու կարևորությունը:

IV. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

7. Արժեքի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` պատվիրատու) արժեքի մասին փորձագիտական եզրակացություն ստանալու համար գրավոր դիմում է փորձաքննություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձին:

8. Դիմումում նշվում են`

ա) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի սերիան և համարը),

բ) առարկայի անվանումը, քանակը, փորձաքննության նպատակը՝ առարկայի իսկության պարզում, առարկայի արժեքն ըստ պատվիրատուի, հայտարարություն սեփականության մասին:

9. Դիմումին կից ներկայացվում են արժեքի 9 x 12 չափսի 2 գունավոր լուսանկար, ինչպես նաև արժեքին վերաբերող այլ տեղեկություններ և փաստաթղթեր (առկայության դեպքում), որոնք կօգնեն փորձաքննությանը:

10. Արժեքը պատվիրատուից ընդունվում է ժամանակավոր պահպանության, և տրվում է ստացական, որի ձևանմուշը հաստատում է լիազորված պետական մարմինը:

Ստացականը լրացվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը մնում է փորձաքննություն իրականացնողի մոտ:

11. Դիմումը գրանցվում է դիմումների գրանցամատյանում, որի էջերը համարակալված, կարված են և կնքված են լիազորված պետական մարմնի կնիքով:

12. Դիմումների գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

13. Դիմումի գրանցման համարը տվյալ պատվիրատուի գործի ծածկագիրն է` գրանցման թվի, օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերով:

14. Գործը կազմվում է պատվիրատուի դիմումից, փորձագիտական եզրակացության պատճենից, արժեքի լուսանկարից և այլ փաստաթղթերից:

15. Գործը պահվում է անժամկետ։ Փորձաքննություն իրականացնող լիցենզավորված անձը պատասխանատու է պատվիրատուի մասին տվյալների գաղտնիության համար:

16. Փորձաքննության տեսակն ընտրվում է արժեքի նախնական զննման արդյունքում՝ ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում: Փորձաքննության ընթացքում, կողմերի համաձայնությամբ, փորձաքննության տեսակը կարող է փոխվել:

17. Փորձաքննություն իրականացնող անձի և պատվիրատուի միջև կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

18. Փորձաքննության սկիզբ է համարվում ստացականը տալու օրը, իսկ փորձաքննության ավարտ` պատվիրատուին փորձագիտական եզրակացությունը հանձնելու օրը:

Փորձաքննության առավելագույն ժամկետ է սահմանվում 15 օրը` բացառությամբ այն դեպքերի, երբ, կողմերի համաձայնությամբ, այն երկարաձգվում է որոշակի ժամկետով:

19. Փորձաքննության վճարի չափը և փորձաքննության անցկացման ժամկետի խախտման համար կողմերի փոխադարձ պատասխանատվությունը սահմանվում են պայմանագրով:

20. Փորձաքննություն իրականացնող անձն արժեքի ընդունման պահին ունեցած վիճակի փոփոխման համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

21. Առանց սեփականատիրոջ գրավոր համաձայնության փորձաքննության ներկայացված արժեքը չի կարող օգտագործվել գիտական ուսումնասիրման համար, կամ չի կարող հրապարակվել դրա մասին տեղեկատվություն:

22. Փորձագետը պատասխանատու է փորձագիտական եզրակացության արժանահավատության և օբյեկտիվության համար: Փորձագետը կեղծ փորձագիտական եզրակացություն տալու համար կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

23. Եթե փորձաքննության արդյունքում բացահայտվում է, որ արժեքը գողացված է կամ գտնվում է հետախուզման մեջ, փորձաքննություն իրականացնող անձը դրա մասին տեղյակ է պահում իրավապահ մարմիններին:

V. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

24. Փորձաքննության տեսակին և փորձաքննության չափորոշիչներին համապատասխան իրականացված փորձաքննության արդյունքում պատվիրատուին տրվում է փորձագիտական եզրակացություն:

25. Փորձագիտական եզրակացությունը լրացվում է հայերեն` տպագիր, և ներառում է`

ա) փորձագիտական եզրակացությունը (հնգանիշ համար),

բ) փորձաքննությունն իրականացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձի լրիվ անվանումը,

գ) արժեքի անվանումը,

դ) արժեքի գիտական նկարագրությունը,

ե) արժեքի ստեղծման տարեթիվը (թվագրումը), հրատարակման տարեթիվը,

զ) արժեքի ստեղծման վայրը՝ երկիրը, հրատարակության վայրը, հրատարակչությունը,

է) արժեքի նյութը,

ը) արժեքի ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ), քաշը, հարգը, էջերի թիվը, տպաքանակը և այլն,

թ) արժեքի պահպանվածությունը (ամբողջական, մասնակի, վերականգնված՝ մանրամասն նկարագրությամբ),

ժ) արժեքի պատրաստման տեխնիկան, տեխնիկական-տեխնոլոգիական բնութագիրը (ֆիզիկաքիմիական, կենսաբանական փորձաքննության արդյունքները),

ժա) հեղինակը (ստեղծողը),

ժբ) արձանագրության, ստորագրության, դրոշմի, կնիքի վերծանությունը, հատուկ նշաններ,

ժգ) ժողովուրդը, էթնիկական խումբը, դպրոցը,

ժդ) արժեքի՝ իր տեսակի կամ տիպի մեջ առանձնահատուկ լինելը,

ժե) արժեքի` պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը,

ժզ) արժեքի` պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը,

ժէ) արժեքի` ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը,

ժը) համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը,

ժթ) գինը (Հայաստանի Հանրապետության արժույթով),

ի) փորձաքննություն իրականացնող անձի կնիքը և ստորագրությունը (իրավաբանական անձի դեպքում` նաև փորձագետի ստորագրությունը),

իա) տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը։

26. Սույն բաժնի 25-րդ կետի «ժդ», «ժե», «ժզ», «ժէ» և «ժը» ենթակետերի պատասխանները փորձագիտական եզրակացության մեջ արտացոլվում են, եթե ներկայացված առարկան մշակութային արժեք է և համապատասխանում է նշված ենթակետերից որևէ մեկի պահանջին:

27. Փորձագիտական եզրակացությունը վավերական է արժեքի լուսանկարի առկայությամբ, որի շրջերեսին փորձաքննություն իրականացնող անձը լրացնում է արժեքի հիմնական չափորոշիչները (անվանումը, հեղինակը, ստեղծման տեղը, ժամանակը, չափսերը)։


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Ձեռնարկ մշակութաբանների համար

Մշակութաբանություն — Ենիկեևա Դ.

Բեռնել 380 KB

Ձեռնարկ մշակութաբանների համար

Պ. Գուրևիչ — Մշակութաբանություն (ռուսերեն լեզվով)

Բեռնել 3.65KB

«Լաոկոոն»

  Ես էսօր կրկին անգամ համոզվեցի, որ Էլ Գրեկոն իմ ամենասիրած նկարիչն է (չհաշված հայ նկարիչներին): Անկեղծ ասած, արվեստում աստվածաշնչյան թեմատիկայի մեծ երկրպագու չեմ, բայց Էլ Գրեկոն, որ հիմնապես ստեղծագործել է աստվածաշնչյան թեմաներով, եղել և մնում է իմ ամենասիրելի գեղանկարիչը: Այսօր ես մի կտավ հայտնաբերեցի նրա ստեղծագործությունների մեջ, որն ինձ իրոք զարմացրեց: Էսօր ես գտա Էլ Գրեկոյի միակ դիցաբանական ժանրի կտավը՝ «Լաոկոոն»-ը: Իսկապես հիացրեց: Այնքա՜ն բնորոշ է Էլ Գրեկոյին… կտրուկ ռակուրսներ, մարմինների ձգված համամասնություններ, փոքր-ինչ գունատ դեմքեր…

   Թեման վերցրած է Հոմերոսի «Իլիական» պոեմից: Հույները դիմել էին խորամանկության և տրոյացիներին իբրև նվեր ուղարկել էին հսկայական փայտե ձին, որն իրականում ծուղակ էր: Ապշահար տորայացիները երկմտանքի մեջ էին. ընդունել այն իբրև աստվածային նվեր, թե նետել ծովը: Այդ առիթով վեճ սկսվեց, և վիճողների առաջ հայտնվեց Ապոլոն աստծո քուրմ Լաոկոոնը: Նա իր համաքաղաքացիներին համոզում էր ոչնչացնել ձին, քանի որ համոզված էր, որ նրա մեջ թաքնված են հույն հերոսները: Լաոկոոնը մի հսկայական նիզակ նետեց դեպի ձին, որը ցնցվեց հարվածից, իսկ ներսում թաքնված հույն զինվորիների զենքերը խուլ զնգացին: Բայց աստվածները մթագնել էին տրոյացիների միտքը, և նրանք չլսեցին զենքերի զնգոցը: Այդ պահին հայտնվում է հույների բանակից մի գերի, ով սուտ պատմություն է պատմում, որը հորինել էր Ոդիսևսը՝ տրոյացիներին խաբելու համար: Տրոյացիները հավատում են նրան և հարցնում, թե ինչու են հույները այս ձին թողել այստեղ: Խաբեբան պատասխանում է իբր հույներն այն թողել են, որպեսզի շարժեն ահեղազոր Աթենաս-Պալլասի ողորմածությունը: Ըստ այդ ծերուկ խաբեբայի՝ այդ ձին հզոր պաշտպանություն կլինի Տրոյայի համար, եթե քաղաք տանեն: Տրոյացիներն ավելի հաստատ համոզվեցին, որ ծերուկը ճշմարիտ է ասում, երբ ծովի վրա երևաց Աթենաս-Պալլասի չտեսնված հրաշքը: Ծովի վրա երկու հրեշավոր օձ հայտնվեց: Նրանց գլխներին բարձրանում էին արյան նման կարմիր կատարները: Օձերը ափ դուրս եկան և և սողացին այնտեղ, ուր Լաոկոոնը զոհ էր մատուցում ծովերի աստված Պոսեյդոնին: Օձերը նետվեցին Լաոկոոնի երկու որդիների վրա և փաթաթվելով խեղդեցին և կծոտեցին նրանց: Այդպես կործանվեց Լաոկոոնը, որովհետև հակառակ աստվածների կամքի, ուզում էր փրկել հայրենիքը…
Ահա Էլ Գրեկոյի ստեղծագործության մեջ պատկերված է այդ ահասարսուռ պահը: Շատ հավանական է, որ աստվածաշնչյան նկարիչն այս պահը պատկերելով ի նկատի է ունեցել քրիստոնեական ժամանակները, իսկ Տրոյայի համայնապատկերի փոխարեն պատկերել է իտալական քաղաքներից մեկը…

Էպիկական այս դրվագն իր ավելի վաղ, բայց ոչ պակաս տպավորիչ արտահայտումն է գտել նաև մ.թ.ա. I դարում արված համանուն ստեղծագործության մեջ, որի հեղինակներն են հռոդոսցի երեք քանդակագործներ Ագեսանդրը, Պոլիդորոսը և Աթենոդորոսը:
 

Հայելապատկերված է Լազարևա Մարիայի Մանուշակագույն մատյանից  http://laz-arev-a.livejournal.com/

Նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) ստեղծագործական ուղին (հոդված)

Պայլոզյան Մարիամի հոդվածը նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) մասին (նկարազարդումներով):

Դասախոս՝ Մարինա Հակոբյան

2009 թվական

Բեռնել 11 MB

Ֆուտուրիզմի մանիֆեստը / Манифест футуризма

Оригинал

Всю ночь просидели мы с друзьями в электрическом свете. Медные колпаки над лампами, как купола мечети, напоминали в своей сложности и причудливости нас самих. Но под ними бились электрические сердца. Впереди роилась лень, но мы все сидели и сидели на дорогих персидских коврах, мололи несусветную чушь и марали бумагу.

Мы очень гордились собой: только мы одни не спали в этот час, маяки или разведчики против целого скопища звезд, этих наших врагов, устроивших свой яркий лагерь высоко в небе.

Одни, совсем одни вместе с кочегаром у топки гигантского парохода, одни с черным призраком у докрасна раскаленного чрева взбесившегося паровоза, одни с пьяницей, когда он летит домой как на крыльях, то и дело задевая ими за стены!

И вдруг совсем рядом мы услыхали грохот. Это проносились мимо и подпрыгивали огромные, все в разноцветных огоньках двухэтажные трамваи. Будто деревушки на реке По в какой-нибудь праздник, сорванные вышедшей из берегов рекой с места и неудержимо несущиеся через водопады и водовороты прямо к морю.

Потом все стихло. Мы слышали только, как жалобно стонет старый канал да хрустят кости полуразвалившихся замшелых дворцов. И вдруг у нас под окнами, словно голодные дикие звери, взревели автомобили.

— Ну, друзья, — сказал я, — вперед! Мифология, мистика — все это уже позади! На наших глазах рождается новый кентавр — человек на мотоцикле, — а первые ангелы взмывают в небо на крыльях аэропланов! Давайте-ка саданем хорошенько по вратам жизни, пусть повылетают напрочь все крючки и засовы!.. Вперед! Вот уже над землей занимается новая заря!.. Впервые своим алым мечом она пронзает вековечную тьму, и нет ничего прекраснее этого огненного блеска!

Там стояли и фыркали три автомобиля. Мы подошли и ласково потрепали их по загривку. У меня в авто страшная теснота, совсем как в гробу. Но тут вдруг руль уперся мне в грудь, резанул, как топор палача, и я сразу ожил.

В бешеном вихре безумия нас вывернуло наизнанку, оторвало от самих себя и потащило по горбатым улицам, по этому глубокому руслу пересохшей реки. То тут, то там в окнах мелькали жалкие тусклые огоньки, которые говорили: не верьте глазам своим, если вы смотрите на мир слишком трезво!

— Чутья! — крикнул я. — Дикому зверю хватит и чутья!..

И как молодые львы, мы кинулись вдогонку за смертью. Впереди в бескрайнем лиловом небе мелькала ее черная шкура с едва заметными блеклыми крестами. Небо переливалось и трепетало, и до него можно было дотронуться рукой.

Но не было у нас ни вознесенной в заоблачные выси Прекрасной Дамы, ни жестокой Королевы — а значит, нельзя было, скрючившись в три погибели византийским кольцом замертво пасть к ее ногам!.. Не за что нам было умереть, разве только чтоб сбросить непосильную ношу собственной смелости!

Мы неслись сломя голову. Из подворотен выскакивали цепные псы, и мы тут же давили их — после наших раскаленных колес от них не оставалось ничего, даже мокрого места, как не остается морщин на воротничке после раскаленного утюга.

Смерь была страшно довольна. На каждом повороте она то забегала вперед и ласково протягивала свои костяшки, то со скрежетом зубовным поджидала меня, лежа на дороге и умильно поглядывая из луж.

— Давайте вырвемся из насквозь прогнившей скорлупы Здравого Смысла и приправленными гордыней орехами ворвемся в разверстую пасть и плоть ветра! Пусть проглотит нас неизвестность! Не с горя идем мы на это, а чтоб больше стало и без того необъятной бессмыслицы!

Так сказал я и тут же резко развернулся. Точно так же, забыв обо всем на свете, гоняются за своим собственным хвостом пудели. Вдруг, откуда ни возьмись, два велосипедиста. Им это не понравилось, и они оба замаячили передо мной: так иногда в голове вертятся два довода, и оба достаточно убедительны, хотя и противоречат друг другу. Разболтались тут на самой дороге — ни проехать, ни пройти… Вот черт! Тьфу!.. Я рванул напрямик, и что же?—раз! перевернулся и плюхнулся прямо в канаву…

Ох ты, матушка-канава, залетел в канаву — напейся на славу! Ох уж эти мне заводы и их сточные канавы! Я с наслажденьем припал к этой жиже и вспомнил черные сиськи моей кормилицы-негритянки!

Я встал во весь рост, как грязная, вонючая швабра, и радость раскаленным ножом проткнула мне сердце.

И тут все эти рыбаки с удочками и ревматические друзья природы сперва переполошились, а потом сбежались посмотреть на этакую невидаль. Не торопясь, со знанием дела они закинули свои огромные железные неводы и выловили мое авто — эту погрязшую в тине акулу. Как змея из чешуи, оно стало мало-помалу выползать из канавы, и вот уже показался его роскошный кузов и шикарная обивка. Они думали, моя бедная акула издохла. Но стоило мне ласково потрепать ее по спине, как она вся затрепетала, встрепенулась, расправила плавники и сломя голову понеслась вперед.

Лица наши залиты потом, перепачканы в заводской грязи вперемешку с металлической стружкой и копотью из устремленных в небо заводских труб. Переломанные руки забинтованы. И вот так, под всхлипывания умудренных жизнью рыбаков с удочками и вконец раскисших друзей природы, мы впервые объявили всем живущим на земле свою волю:

1. Мы намерены воспеть любовь к опасности, привычку к энергии и бесстрашию.

2. Мужество, отвага и бунт будут основными чертами нашей поэзии.

3. До сих пор литература восхваляла задумчивую неподвижность, экстаз и сон. Мы намерены воспеть агрессивное действие, лихорадочную бессонницу, бег гонщика, смертельный прыжок, удар кулаком и пощечину.

4. Мы утверждаем, что великолепие мира обогатилось новой красотой – красотой скорости. Гоночная машина, капот которой, как огнедышащие змеи, украшают большие трубы; ревущая машина, мотор которой работает как на крупной картечи, – она прекраснее, чем статуя Ники Самофракийской.

5. Мы хотим воспеть человека у руля машины, который метает копье своего духа над Землей, по ее орбите.

6. Поэт должен тратить себя без остатка, с блеском и щедростью, чтобы наполнить восторженную страсть первобытных стихий.

7. Красота может быть только в борьбе. Никакое произведение, лишенное агрессивного характера, не может быть шедевром. Поэзию надо рассматривать как яростную атаку против неведомых сил, чтобы покорить их и заставить склониться перед человеком.

8. Мы стоим на последнем рубеже столетий!.. Зачем оглядываться назад, если мы хотим сокрушить таинственные двери Невозможного? Время и Пространство умерли вчера. Мы уже живем в абсолюте, потому что мы создали вечную, вездесущую скорость.

9. Мы будем восхвалять войну – единственную гигиену мира, милитаризм, патриотизм, разрушительные действия освободителей, прекрасные идеи, за которые не жалко умереть, и презрение к женщине.

10. Мы разрушим музеи, библиотеки, учебные заведения всех типов, мы будем бороться против морализма, феминизма, против всякой оппортунистической или утилитарной трусости.

11. Мы будем воспевать огромные толпы, возбужденные работой, удовольствием и бунтом; мы будем воспевать многоцветные, многозвучные приливы революции в современных столицах; мы будем воспевать дрожь и ночной жар арсеналов и верфей, освещенных электрическими лунами; жадные железнодорожные вокзалы, поглощающие змей, разодетых в перья из дыма; фабрики, подвешенные к облакам кривыми струями дыма; мосты, подобно гигантским гимнастам, оседлавшие реки и сверкающие на солнце блеском ножей; пытливые пароходы, пытающиеся проникнуть за горизонт; неутомимые паровозы, чьи колеса стучат по рельсам, словно подковы огромных стальных лошадей, обузданных трубами; и стройное звено самолетов, чьи пропеллеры, словно транспаранты, шелестят на ветру и, как восторженные зрители, шумом выражают свое одобрение.

Не откуда-либо еще, а именно из Италии мы провозглашаем всему миру этот наш яростный, разрушительный, зажигающий манифест. Этим манифестом мы учреждаем сегодня Футуризм, потому что хотим освободить нашу землю от зловонной гангрены профессоров, археологов, краснобаев и антикваров. Слишком долго Италия была страной старьевщиков. Мы намереваемся освободить ее от бесчисленных музеев, которые, словно множество кладбищ, покрывают ее.

Музеи – кладбища!.. Между ними, несомненно, есть сходство в мрачном смешении множества тел, неизвестных друг другу. Музеи: общественные спальни, где одни тела обречены навечно покоиться рядом с другими, ненавистными или неизвестными. Музеи: абсурдные скотобойни художников и скульпторов, беспощадно убивающих друг друга ударами цвета и линии на арене стен!

Раз в год паломничество в музей, подобно посещению кладбища в День поминовения усопших, – с эти можно согласиться. Положить раз в год букет цветов у портрета Джоконды – с этим я согласен… Но я против того, чтобы наши печали, наше хрупкое мужество, наша болезненная неугомонность ежедневно выводились на экскурсию по музеям. Зачем травить себя? Зачем гнить?

Да и что можно увидеть в старой картине кроме вымученных потуг художника, бросающегося на барьеры, которые не позволяют ему до конца выразить свои фантазии? Млеть перед старой картиной – то же самое, что выливать эмоции в погребальную урну вместо того, чтобы дать выпустить их на простор в бешеном порыве действия и созидания.

Неужели вы хотите растратить все свои лучшие силы на это вечное и пустое почитание прошлого, из которого выходишь фатально обессиленным, приниженным, побитым?

Уверяю вас, что каждодневные посещения музеев, библиотек и учебных заведений (кладбищ пустых усилий, голгоф распятых мечтаний, реестров неудавшихся начинаний!) для людей искусства так же вредны, как затянувшийся надзор со стороны родителей над некоторыми молодыми людьми, опьяненными талантом и честолюбивыми желаниями. Когда будущее для них закрыто, замечательное прошлое может стать утешением для умирающего больного, слабого, пленника… Но мы не желаем иметь с прошлым ничего общего, мы, молодые и сильные футуристы!

Пусть же они придут, веселые поджигатели с испачканными сажей пальцами! Вот они! Вот они!.. Давайте же, поджигайте библиотечные полки! Поверните каналы, чтобы они затопили музеи!.. Какой восторг видеть, как плывут, покачиваясь, знаменитые старые полотна, потерявшие цвет и расползшиеся!.. Берите кирки, топоры и молотки и крушите, крушите без жалости седые почтенные города!

Самому старшему из нас 30 лет, так что у нас есть еще, по крайней мере, 10 лет, чтобы завершить свое дело. Когда нам будет 40, другие, более молодые и сильные, может быть, выбросят нас, как ненужные рукописи, в мусорную корзину – мы хотим, чтобы так оно и было!

Они, наши преемники, выступят против нас, они придут издалека, отовсюду, пританцовывая под крылатый ритм своих первых песен, поигрывая мышцами кривых хищных лап, принюхиваясь у дверей учебных заведений, как собаки, к едкому запаху наших разлагающихся мозгов, обреченных на вечное небытие в литературных катакомбах.

Но нас там не будет… Наконец они найдут нас, однажды зимней ночью, в открытом поле, под печальной крышей, по которой стучит монотонный дождь. Они увидят нас, съежившихся возле своих трясущихся аэропланов, согревающих руки у жалких маленьких костров, сложенных из наших сегодняшних книг, когда те загорятся от взлета наших фантазий.

Они будут бесноваться вокруг нас, задыхаясь от презрения и тоски, а затем они все, взбешенные нашим гордым бесстрашием, набросятся, чтобы убить нас; их ненависть будут тем сильнее, чем более их сердца будут опьянены любовью к нам и восхищением.

Несправедливость, сильная и здоровая, загорится в их глазах.

Искусство, по существу, не может быть ничем иным, кроме как насилием, жестокостью и несправедливостью.

Самому старшему из нас 30 лет. Но мы уже разбросали сокровища, тысячу сокровищ силы, любви, мужества, прозорливости и необузданной силы воли; выбросили их без сожаления, яростно, беспечно, без колебаний, не переводя дыхания и не останавливаясь… Посмотрите на нас! Мы еще полны сил! Наши сердца не знают усталости, потому что они наполнены огнем, ненавистью и скоростью!.. Вы удивлены? Это и понятно, поскольку вы даже не можете вспомнить, что когда-либо жили! Гордо расправив плечи, мы стоим на вершине мира и вновь бросаем вызов звездам!

У вас есть возражения?.. Полно, мы знаем их… Мы все поняли!.. Наш тонкий коварный ум подсказывает нам, что мы – перевоплощение и продолжение наших предков. Может быть!.. Если бы это было так! Но не все ли равно? Мы не хотим понимать!.. Горе тому, кто еще хоть раз скажет нам эти постыдные слова!

Поднимите голову! Гордо расправив плечи, мы стоим на вершине мира и вновь бросаем вызов звездам!

Le Figaro, 20 февраля 1909 года. 

Ցեղը եւ Հոգին (ՆԱՎԱՏՈՄԱՐ) ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

Костан Зарян - Կոստան Զարյան - Kostan Zaryan «Կան երկու հավիտենականություններ, — գրում էր Ուիլյամ Բատլեր Իետսը, — Ցեղը եւ Հոգին.. Հինավուրց Իռլանդիան այդ երկուսն էլ ունեցել է»։ Ցեղը մեր իսկությունն է։ Այն խորքը, ուր ամբարված են բոլոր շինիչ կարելիությունները, սկզբնասկիզբ ուժերի բոլոր աղբյուրները, արժեքների բոլոր շերտերը։

Ցեղը մեր անսահմանությունն է։ Լինելու եղանակը, գոյանալու ուղղությունը։ Նա այն մեծղի արմատն է, որ ծծած պահած է հայրենի հողերի նրբագին հյութերը, այն ծառը, որ, տեղափոխվելով իսկ, չի կորցնում արեւի ջերմությունր եւ անձրեւների զովությունր խմելու իր ձեւը, քամիների հետ զրուցելու իր խշխըշանքը, ճյուղերը լոuնո լույսում լվալու իր ներքին թրթռանքը։

Ցեղը դարերով կազմված խորհրդավոր այն գոյակերպն է, որ ընդունում եւ կանոնավորում է մեզ շրջապատող տիեզերական ներկան։

Պատմությունը արորում է երկրի մակերեսը, ցնցում եւ չարչարում ժողովրդի մարմինը, սլանում, կորչում փոշիների ամպերում, բայց ցեղը մնում է։
Նա այն բովանդակ քարայրն է, ուր դեռ եւ միշտ ապրում են դյուցազներգական քաջերը։

Ու ցեղը հոգի է։ Աշխարհը լուսավորող ներքին արեւը։ Հզորությունը, որ մասնակցում է տիեզերաշինության։

Մենք ապրում ենք Եվրոպական օրհասական մշակույթի վերջին օրերում։ Ամեն կողմից խուժող մեռելաթաղները՝ հսկայական մեքենական բրիչներ շարժելով՝ պատրաստում են մի մեծ գերեզման։ Բնությունը եւ հոգին ապահարզան են տված։ Մարդկային անհատը հավասարված զուտ նյութական արժեքի թիվ է, քանակ, շահագործման առարկա։ Նա աշխարհի դիմաց կանգնած, «առարկայական» պայմաններից անկախ ինքնություն, առնական արժանապատվություն չէ, այլ տնտեսական միավոր, կերպընկալ մոմացում, շուք։

Արդ, մտքերի եւ խիղճերի հարբած այդ խավարը պետք է խարազանել լույսով։ Պահել հոգու անկախությունը, չենթարկվել արտաքին կույր ուժերի բռնության, կրել մեկուսացման դժվարին եւ սրբազան բեռը, չընդունել «անելու» եւ «ունենալու» պարտադրված լուծը, այլ լինել ամբողջապես, հիմնապես եւ ճակատագրականորեն։ Ա՛յս է առնական արժանապատվությամբ տոգորված ստեղծագործ անհատի դերը։

Ստրկությունից ազատագրված «սեփականության» միակ տիտղոսը մեզ տալիս է հոգեկառուցման գերագույն արտահայտիչը՝ բանաստեղծությունը։ Նա մերն է, եւ միեւնույն ժամանակ, նա պատկանում է բոլոր մարդկանց առանց անիրավության։ Նա ներկայի եւ գ՜ալիքի միակ խորհրդանշանն է եւ նախապատկերողը։

Բոլոր Ծննդոց գրքերը բանաստեղծություն են։ Քաոսը կազմակերպելու արարչական կամք։ Եվ մարդկային ոչ մի շինարարական գործունեություն չի կարող զարգանալ առանց այդ շնորհի, որովհետեւ անհատը կրում է իր մեջ հրաժարման եւ լիության հակասական վստահությունները։ Եվ ինչ որ նրանը չէ, չգոյ է։

Բանաստեղծությունը ամեն կողմից շրջապատված, մտքի ճիգով առանձնացրած իրականության մի փշրանք չէ, այլ անբաժանելի մի ամբողջություն, որ դաշնավորում է եւ օրինավորում Կյանքը։ Արդարեւ, նա կյանքը իսկ է, որից մենք չենք կարող բաժանել ոչ մի մասը, առանց նրան ենթարկելու փոշիացման եւ ստվերացման։

Բանաստեղծը միշտ հավատարիմ է ինքը իրեն։ Այդ հավատարմությունը կրկնություն չէ, մակերեսային արտացոլում չէ, այլ վերանորոգում, վերածնունդ, հարստացում։

Բանաստեղծը անկանգ պայքարի մեջ է իր Հրեշտակի հետ։ Նրա պատմությունը այդ հրեշտակի հետ ունեցած իր փոխհարաբերությունների, իր պարտությունների եւ հաղթանակների պատմությունն է։ Նա, — ինչպես ասում է Կեղծ-Դենիսեւսը, — այն հազվագյուտներիցն է, որ ի վիճակի է բարձրանալու աստվածային խավարի գերբնական ճառագայթներին։ Նա է` լիովին, ամբողջովին՝ իբրեւ ներկա եւ ներկայացնող, իբրեւ տիեզերամաս եւ տիեզերաշունչ, իբրեւ Դեմիուրգ։

Հայելապատկերված է «ՀԱՅԱՐՏ» ԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ-ի վեբ կայքից http://hayart.net

Երվանդ Քոչարի տուն-թանգարան (հետազոտական աշխատանք)

Պայլոզյան Մարիամի, Նահապետյան Անիի և Քերոբյան Տաթևի կատարած հետազոտական աշխատանքը Երվանդ Քոչարի տուն թանգարանի վերաբերյալ:

Դասախոս՝ Սվետլանա Պողոսյան

2010 թվական


Բեռնել
 55 KB

Հոգևոր մշակույթի տարրերը և դրանց դասավանդումը դպրոցում

    Գոյություն ունեն մշակույթի ամենատարբեր ստորաբաժանումներ, որոնցից ամենատարածվածը ու ընդհանրականը մշակույթի տարաբաժանումն է նյութականի և հոգևորի: Այս բաժանումը մեծապես պայմանավորված է մարդկային գործունեության կոնկրետ տեսակով: Ամենաընդհանուր իմաստով նյութական մշակութային արժեքները կոչված են բավարարելու մարդկանց նյութական, ֆիզիոլոգիական պահանջմունքը: Նյութական մշակույթը ստեղծվում է նյութական արտադրության ընթացքում: Ազգագրությունը նյութական մշակույթի արժեք է համարում ժողովրդական բնակարանը, ավանդական տարազը, ուտեստը, կահույքը և այլն:

            Մշակութաբանական տեսանկյունից հոգևոր մշակույթը իր մեջ ներառում  է հոգևոր ստեղծագործ պրոցեսը և դրա հետևանքով ստեղծված հոգևոր արժեքները՝ արվեստի ստեղծագործությունների, գիտական հայտնագործությունների, կրոնական ուսմունքների և այլնի տեսքով: Ազգագրության տեսանկյունից հոգևոր մշակույթի արժեք է տվյալ ժողովրդի ավանդական կենցաղը, ֆոլկլյորը, ազգային երգարվեստն ու պարարվեստը, տոմարային տարեպտույտ տոներն ու ծեսերը, հավատալիքներն ու ծեսերը, ընտանեկան, հասարակական բարքերը, բնության մասին գիտելիքները, պատկերացումները և այլն:

            Հարազատ ժողովրդի մշակույթի իմացությունը հայրենասեր մարդ դառնալու համար ամենակարևոր հիմքերից մեկն է: Ուստի մշակույթի, նամանավանդ հոգևոր մշակույթի տարրերի մասին գիտելիքներ անհրաժեշտ է ձեռք բերել դեռևս դպրոցական տարիքից:

            Արդյունավերտ դասավանդման համար ուսուցչին անհրաժեշտ է ոչ միայն դասավանդվող առարկայի խոր և բազմակողմանի իմացություն, այլ նաև նյութը հեշտ ընկալելի դարձնելու համար տարբեր մեթոդների, հնարների, միջոցների ու վարժությունների կիրառություն: Քանի որ ինքը դասընթացը բավականին տարրաբնույթ ու բազմատարր է, ապա այն ուսուցանելու համար կարելի դիմել բազմաթիվ մեթոդների:

            Առհասարակ, որպեսզի երեխաները լավ հասկանան հոգևոր մշակույթի էությունը, անհրաժեշտ է այն ներկայացնել նյութական մշակույթի հետ, որի ժամանակ ցայտուն կդրսևորվեն յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Եթե երեխաները նոր են առնչվում երկու տերմիններին, այսինքն՝ գիտեն թե ինչ է մշակույթը, բայց չեն տարբերում նրա բաղադրիչները, անհրաժեշտ է նախ ստուգել նրանց գիտելիքները: Դեռևս նոր նյութը չմատուցած կարելի է երեխաներին բաժանել սոսնձված թերթիկներ և առաջադրել, որ դրանց վրա երեխաները գրեն մշակույթի մեկական տարր: Նոր դասը ներկայացնելուց և այն երեխաների հետ քննարկելուց հետո գրատախտակը բաժանել երկու մասի՝ հոգևոր մշակույթ և նյութական մշակույթ և առաջադրել երեխաներին ինքնուրույն փակցնել իր թերթիկը գրատախտակի այն մասում, որին համապատասխանում է իր գրած մշակույթի տարրը: Վերջում արդյունքները անհրաժեշտ է ստոիգել միասին:

            Ժողովրդական երգարվեստը և պարավեստը դասավանդելիս նախընտրելի է կիրառել տեսանյութեր և ձայնագրություններ: Ժողովրդական բանահյուսության դեպքում արդյունավետ միջոց է անգիրներ սովորելը կամ էլ այդ մասին շարադրություններ հանձնարարելը:

            Բավականին արդյունավետ և հետաքրքիր կլինի, եթե տոմարային տարեպտույտ տոները և ծեսերը դասավանդելիս կիրառվի վեբ որոնման կամ խմբային հետազոտության մեթոդը: Աշակերտներին անհատական կամ խմբային հանձնարարություն է տրվում որոնել ազգային տոների մասին տեղեկություն, գրի առնել ընտանիքի մեծերի պատմությունները և հիշողությունները ավանդական ազգային տոների և նրանց ժամանակ կամ նրանցից զատ իրականացվող ծեսերի վերաբերյալ: Հանձնարարությունը կատարելուց հետո անհրաժեշտ է զրույցի ձևով հավաքված նյութերն ամփոփել, որպեսզի մեկի հավաքած տեղեկությունը հասանելի լինի նաև մյուսին: Անհրաժեշտության դեպքում աշխատանքը կարելի դարձնել գնահատվող:

            Հոգևոր մշակույթի մեկ այլ տարրը՝ ընտանեկան, հասարակական հարաբերությունները ևս կարելի է ներկայացնել հետաքրքիր և մատչելի ձևով: Քանի որ սովորողները նույնպես գտնվում են այդ հարաբերությունների մեջ, ապա քննարկումը բավական հեշտ է դառնում: Զրույցի մեթոդը կիրառելիս սովորողները օրինակներ է բերում յուրաքանչյուրն իր փորձից, ուսուցիչը դրանք համեմատում է ավանդական հասարակական հարաբերությունների հետ, որոնց մասին երեխաները չգիտեն: Բարձր տարիքի դպրոցականներին կարելի է հանձնարարել հատուկ առաջադրանք՝ հայկական ժողովրդական հեքիաթներից դուրս գրել ընտանեկան-հասարակական հարաբերությունների դրսևորման դրվագներ:

            Մեթոդներից զատ ուսուցիչը կարող է կիրառել նաև տարաբնույթ վարժություններ և հնարներ, որոնք պետք է ծառայեն այն բանին, որ սովորողները հեշտ ընկալեն նյութը, ընդլայնվի նրանց մտահորիզոնը, զգալի չափով նոր գիտելիքներ ձեռք բերեն և դրանք կիրառեն գործնականում:

Назад — предыдущие записи

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 133,315 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: