Դեկտեմբերի 27-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում ՕԼՖ Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի դասախոս Լուսինե Միրզոյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել բաց դաս «Christmas Miracle» թեմայով։ Մասնակցում էին Գեղարվետական կրթության ֆակուլտետի 1-ին, 2-րդ և 3րդ կուրսի ուսանողները։ Միջոցառմանը ներկա էին Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, բան.գիտ.թեկ., դոցենտի պ/կ Տիգրան Միքայելյանը, ՕԼՖ Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի վարիչ, մանկ․ գիտ․ թեկ․, դոցենտ Անահիտ Լալաբեկյանը, Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի դասախեսները, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ Լիանա Այվազյանը, դեկանի օգնական Լուսինե Արուբջանյանը և այլ ուսանողներ։ Միջոցառման ընթացքում ուսանողները հանդիսատեսին ներկայացնում էին Սուրբ Ծննդյան սովորույթներն ու տոնակատարությունների կարգը աշխարհի տարբեր երկրներում։ Վերջում բաց դասի մասնակիցները շնորհավորեցին ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք։ Հատուկ շնորհակալություն ՕԼՖ Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի դասախոս Լուսինե Միրզոյանին՝ նման հրաշալի միջոցառում կազմակերպելու և ուսանողների օրը տոն դարձնելու համար։ Նյութը պատրաստեց Քնարիկ Զաքարյանը

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

Галерея

Ճանաչողական այցերը շարունակական են լինելու

 

Հոկտեմբերի 12-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի  մի խումբ առաջին կուրսեցիներ  ֆակուլտետի Ուսանողական խոսրհրդի մշակույթի հանձնաժողովի պատասխանատուի գլխավորությամբ այցելեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Ուսանողներից ոմանց դուր եկան  տարիներ առաջ կատարված պեղումների գտածոները, ոմանց՝ պատկերասրահի արևե;լյանը հատվածը, իսմ մի մասին էլ հայ աշխարահռչակ նկարիչների բաժինը:

 

Ճանաչողական այցի մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ այնքան հագեցած են պատկերասրահի բոլոր բաժինները, որ ամեն այցելության ընթացքում միևնույնն է մի նոր բան ես բացահայտում:

Ուսանողները ժամանակի սղության պատճառով չկարողացան դիտել պատկերասրահի բոլոր բաժինները, բայց մշակույթի հանձնաժողովի պատասխանատուն նշեց, որ նման այցելություններ հաճախ են կազմակերպելու և այցելությունները շարունակական են լինելու Երևանի մի շարք թանգարաններ, պատկերասրահներ և մշակույթի օջախներ:
Նյութը պատրաստեց Քնարիկ Զաքարյանը։

Ինտելեկտուալ խաղ

Հոկտեմբերի 6-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ։ Մրցում էին նույն ֆակուլտետի 2 բաժինների 1-ին կուրսեցիները՝ <<Կոմպոզիշն>> և <<Ֆայն արտ>> խմբերում։ 3,5-4,5 հաշվով հաղթեց <<Ֆայն արտը>>։

Թեև մասնակիցներն առաջին անգամ էին խաղում և այնքան էլ ծանոթ չէին խաղի կանոններին, այնուամենայնիվ խաղն անցավ բավական հետաքրքիր։ Խաղի վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին և խոստացան հաջորդ անգամ լինել ավելի ակտիվ։
Նյութը պատրաստեց՝ Քնարիկ Զաքարյանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բլոգի հարգելի այցելուներ և ուսանողներ, սիրով ձեզ  հրավիրում ենք Նաիրի Բալաբեկյանի անհատական ցուցահանդեսին` նվիրված մայրության և գեղեցկության տոնին:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 7-ին ժամը 12:20:

Հասցե` Ալեք Մանուկյան 13, Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, երկրորդ հարկ:

Մուտքն ազատ է:

 

Մարտի ութը Կեչառիսում

Անցած տարվա նման այս տարի ևս գեղարվեստցիները, հաշվի չառնելով ցուրտ և անձրևոտ եղանակը, որոշեցին Մայրության և գեղեցկության տոնը նշել միասին՝ Երևանից հեռու: Այս տարի մեր ուսանողներին հյուրընկալեց Կեչառիսի վանքը:

Վանական համալիրը կազմված է չորս եկեղեցիներից: Գլխավորը և չափերով ամենամեծը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1033թվ-ին Գրիգոր Մագիստրոսի կողմից: Նրա կողքին գտնվում էր Սբ. Նշան եկեղեցին, ևս կառուցված Գրիգոր Մագիստրոսի կողմից: Իր գեղեցկությամբ առանձնանում էր հատկապես Կաթոողիկե եկեղեցին, որը կառուցվել է 1204-1214 թթ. Վասակ Խաղբակյանի կողմից: Եկեղեցիներից 150մ դեպի արևմուտք գտնվում է վանքային համալիրի ամենափոքր եկեղեցին Սբ. Հարությունը՝ կառուցված 1220 թվ-ին:

Գեղարվեստցիների հետ Կեչառիս էր այցելել նաև ֆակուլտետի ուսանողական խորհրդի Բնապահպանական ակումբը,՝ Լիլիթ Խալաթյանի գլխավորությամբ: Ակումբի անդամներն ակտիվ գործունեություն ծավալեցին վանքի տարածքում՝ կազմակերպելով հատուկ ծրագրված շաբաթօրյակ:

 Գեղարվեստցիներից շատերն առաջին անգամ էին լինում Կեչառիսում, նրանք ծանոթացան վանքի կառուցման գեղեցիկ լեգենդին և վառ տպավորություններով վերադարձան տուն՝ անմոռանալի դարձնելով նաև այս տարվա Մարտի ութը:

P1060938

P1060946

1974621_519754874812893_355099201_n 10000215_519754581479589_229587350_n

Արփինե Խաչատրյան, Լիլիթ Խալաթյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վաղը՝ փետրվարի 14-ին ժամը 14:10 տեղի կունենա ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի՝ այս ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին նիստը:

Կարեկից եմ ես այս կյանքին…

1506036_609207825800827_503248521_nԵս անցնում եմ ամեն օր փողոցներով, որտեղ մուրացկանները թափառող և անտուն կենդանիներից շատ են: Շատ են տեսակները նրանց, ձմռան ցրտին ՈՐԲԻ պես մերկաբաց, ոտաբոբիկ ու գրկաբաց ընդունում են ամեն անցնող, ծանոթ-անծանոթի ձեռքը: Կարևոր չէ, թե ինչքան կկամենաս, կարևորը` դատարկ ափը մեկնելով, ակնկալում է աչքերին շողշողացող փայլուն հերթական հաջողության գրոշը: Դեռ մի երկու օրը չբոլորած, մի դալանից մի կամար եմ անցնում, կրճատելով մարդկանց ամբոխն ու ճանապարհներին վաղուց կուտակված և միատոն կեղտոտ հավաքված ձյունը: Շտապում էի  ինչպես օրը, որ քեզանից ու քո քայլերից արագ թռցնում է վայրկյաններն անվերադարձ:
Ոլոր-մոլոր ճանապարհներով և հերթական կամարն անցնելով` դուրս եկա Աբովյան փողոց ու մինչև մյուս քայլս գցելը, նկատեցի, որ իր վայրը չդավաճանած ու մյուսների տարածքին աչք չգցած ողորմածը` լուռ էր: Անսովոր թվաց այդ լռությունը, հանգստությունը, որ իրեն շրջապատող շներն էլ էին զգացել:
Մոտեց,` բարևեցի, մի քանի տակ իրար վրա հագած, բայց միևնույն ժամանակ` պատռված շորերի արանքից երևում էր մարմինը, որ սառնությունից փոխել էր մաշկի գույնը: Մի պահ թվաց, որ չի շնչում, սակայն մի քանի վայրկյան կանգնելուց հետո, լսեցի խորը հոգոցը, որին հետևեց երկար օդի մեջ անհետացող գոլորշին:
-Ամեն ինչ կարգի՞ն է, — հիմար հարց տվեցի, ինչպե՞ս կարող է նման վիճակում ամեն բան լավ լինել, և մտքումս պատասխանեցի իմ հարցին:
Բարձրացնելով գլուխը` ձեռքը մեկնեց, բնազդաբար ձեռքս պայուսակս տարա, բայց հիշեցի որ երթուղայինի գումար հազիվ թե լինի: Անհարմար պահ էր, բայց հանկարծ ճռճռացող ձայնին, ինչպես փոքր մի երեխան կուրախանար, դեմքը ավելի լուսավորվեց, երբ ափի մեջ դրեցի կոպեկից ավելի շատ փայլ ունեցող, և մի պահ կյանքը քաղցր երևացող շոկոլադը:
-Անո՛ւշ լինի, — ասեցի և հեռացա: Սակայն ամբողջ ճանապարհին մտածում էի, ինչքան քիչ բան կարող է երջանիկ դարձնել մարդուն` գթասրտությո՞ւնը, թե՞ ուշադրությունը, թե՞ դրանք համատեղելի են այսօրվա մեր իրականությունում:
Փաստն այն է, որ յուրաքանչյուրիս մեջ բացակայում է այդ տարբերակներից մեկը:
Սիրե՛ք կյանքը, սիրե՛ք ձեր մերձավորին, այն անպատասխան երբեք չի մնա…

Արտակ Բարսեղյան /ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի 2004-10թթ. ուսանող, 2005-2010թթ. ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ/

~~~ՇՆՈՐՀԱՎՈՐ~~~

Հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ և մեր բլոգի ընթերցողներ, ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը և բլոգի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ:
Թող այս տարին հաջողություն բերի բոլորին, կատարվեն այն բոլոր նպատակները, որոնք չհասցրեցին իրականանալ անցած տարում…
Թող սերն իշխի ձեր սրտերում և բարությամբ լցված լինի ձեր հոգին…
Թող 2014-ը լինի ներշնչանքի և ստեղծագործական նվաճումների տարի:

1527959_484201055034942_1665314009_n

Մեր հաղթանակը ինտելեկտուալ խաղում

Հոկտեմբերի 29 –ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքում տեղի ունեցավ ընկերական միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էր Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովը: Խաղն ընթացավ հինգ ֆակուլտետների միջև և բաղկացած էր երեք փուլից: Առաջին փուլում հնչեցին տասը տրամաբանական հարցեր, երկրորդ փուլում՝ ինը իմացաբանական, իսկ երրորդ փուլը բլից խաղ էր, որի արդյունքում հաղթող ճանաչվեց գեղարվեստական կրթության ֆակուլտետի ինտելեկտուալի խումբը: Գրավելով առաջին հորիզոնականը՝ մեր ֆակուլտետի թիմը պարգևատրվեց նաև պատվոգրով:

1420247_452418151546566_61782230_n

1376687_452418148213233_457649679_n

730613_452418134879901_325480103_n

Արփինե Խաչատրյան

Թանգարանային գիշեր 2013

Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի:

«Թանգարանների գիշեր 2013»-ին մասնակցում է 88 թանգարան: Նախորդ տարվա համեմատությամբ` թանգարանների թիվը ավելացել է 21-ով: Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիային միացել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանը, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը և Արցախի 5 թանգարան:

Բեռնել «Թանգարանային գիշեր 2013» ծրագիրը

http://mincult.am

Назад — предыдущие записи

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 133,315 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: