Մեր դասախոսները. Լեմս Ներսիսյան

Ծնվել է 1 հոկտեմբերի, 1946թ.:
Գիտական աստիճանը, գիտական կոչումը — Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի դաշնության կրթության ակադեմիայի ակադեմիկոս:
Աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը — Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղանկարի ամբիոնի վարիչ:
Գիտական հիմնական ուղղվածությունը — Գեղարվեստագեղագիտական կրթության և դաստիարակության ընդհանուր և պրոֆեսիոնալ կրթության բոլոր մակարդակներում: 1992թ. Մոսկվայում պաշտպանելով դոկտորական թեզը` «Կերպարվեստը դպրոցականների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության համակարգում», Լ.Ս. Ներսիսյանը շարունակում է մնալ գիտությունների միակ դոկտորը կերպարվեստի տեսության և դասավանդման մեթոդիկայի մասնաիտության բնագավառում: Նրա ղեկավարությամբ ստեղծվել է կերպարվեստի դասընթացի չափորոշիչների և ուսումնական ծրարերի նոր համակարգ գեղարվեստի ֆակուլտետի ու հանրակրթական դպրոցների սովորողների համար:
Սկսած 1981թ-ից Լ. Ս. Ներսիսյանը մշտապես ընդգրկվել է համամիութենական (Մոսկվա) և հանրապետական (Երևան) գիտամեթոդական խորհուրդների կազմում, կրթության նախարարության գեղարվեստական դաստիարակության բնագավառում ակտիվ մասնակցել է գիտամեթոդական փաստաթղթերի մշակմանը, միջազգային և հանրապետական ցուցահանդեսների, գիտաժողովների և խորհրդակցությունների կազմակերպմանն ու անցկացմանը: Լ.Ս. Ներսիսյանի ծրագրերը, դասագրքերը, մեթոդական ձեռնարկ-ալբոմները լայնորեն կիրառվում են հանրակրթական դպրոցներում: 1986թ. Ներսիսյանը նվաճեց առաջին տեղը դպրոցականների համար նոր հայեցակարային ծրագրերի մրցույթում: Իր գիտամանկավարժական գործունեությունը մեծ հաջողությամբ համակցում է գեղարվեստաստեղծագործական ոլորտի հետ: Բազմիցս մասնակցել է միջազգային, հանրապետական ցուցահանդեսների: 2004թ. Եվրոխորհրդի արվեստների ակումբի կողմից հայտարարված մրցույթի արդյունքներով 48 աշխատանքներով ցուցադրվել է Ստրասբուրգում. Եվրոխորհրդի ցուցասրահում (26 օր տևողությամբ): Հեղինակ է մոտ 1500 նկարների, որոնցից շատերը պահպանվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում: 1985թ-ից ԽՍՀՄ Նկարիչների Միության անդամ է, ներկայումս` Հայաստանի Նկարիչների Միության անդամ, 1995թ-ից` նկարիչների միջազային ընկերության անդամ, 2003թ-ից` Ռուսաստանի դաշնության նկարիչների ստեղծագործական միության անդամ: 2004թ. ընտրվել է որպես Ռուսաստանի դաշնության կրթության ակադեմիայի արտասահմանյան անդամ: 2008թ. շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը: Հեղինակել է մոտ 60 գիտական աշխատանքներ: 28 հանրապետական և միջազգային գեղարվեստական ցուցահանդեսների մասնակից է, որից 7-ը` անհատական:
Լ. Ս. Ներսիսյանի ղեկավարությամբ մինչ օրս գիտությունների թեկնածուներ են դարձել 29 ասպիրանտներ և հայցորդներ: Նրա ղեկավարած դիպլոմնիկները դարձել են ճանաչված գեղանկարիչներ, դեկորատիվ կիրառական արվեստի մասնագետներ:

Նկարները` նկարչի http://lemsnersisyan.do.am/ կայքից:

Реклама

Լեմս Ներսիսյանի ցուցահանդեսը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 136 959 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: