Սյուրռեալիստական տոն մեր պատկերասրահում` «Դալին և սյուրռեալիստները»…

— Дон Сальвадор, на сцену!
— Дон Сальвадор всегда на сцене!

Իսկ  այսօր  Սալվադոր  Դալին`  20-րդ դարի  ամենաանկանխատեսելի նկարիչը,  մեր “բեմում”  էր իր ողջ հանճարով: Ճիշտ է, ցուցահանդեսում ներկայացված էին այնպիսի հայտնի արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են` Վասիլի Կանդինսկին, Հանս Բելմերը, Ջորջո դե Կիրիկոն և այլոք, այնուամենայնիվ, բոլորի ուշադրության կենտրոնում հենց Դալին էր:

Իսկ ինձ հատկապես գրավեց այն փաստը, որ վերը նշված արվեստագետների կողքին ներկայացված էին նաև մեր հայ անվանի արվեստագետների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը  /Հակոբ Հակոբյան, Սերգեյ Փարաջանով, Երվանդ Քոչար և այլոք/:

Ցուցահանդեսում ներկայացված են 160 գրաֆիկական աշխատանքներ, որոնց մեջ գերակշռում են Դալիի  ստեղծագործությունները  /<<Ֆաուստ>>, <<Դիցաբանություն>>, <<Հիպպի>> և այլ շարքեր/, որոնք Երևան են բերվել Լոս-Անջելեսի “Արժիլե” պատկերասրահից,  և շուրջ 5 տասնյակ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ`  մեր  հավաքածուներից:

Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 15-ը:

Խորհուրդ կտամ բաց չթողնել ……

…Յուրահատուկ շնորհակալություններ ցուցահանդեսը կազմակերպողներին, հովանավորներին և  բոլոր այն արվեստագետներին, որոնց շնորհիվ մենք`ներկաներս, այս սյուրռեալիստական օրը  կհիշենք  ընդմիշտ……

Реклама

«Դիմանկարի ժանր» (ռեֆերատ)

Սարդարյան Անիի ռեֆերատը դիմանկարի ժանրի մասին:

Դասախոս՝ Մերի Երզնկյան

2010 թվական

Բեռնել 36.5 KB

 

Վերացական Ինքնակենսագրություն

Ես ինձ նմանեցնում եմ իմ հայրենիքին`չափերով փոքր, բայց հպարտ, հզոր……շատ եմ սիրում սփյուռքահայերին, իսկ ամենակարևորը` իմ մեջ նույնպես տարվա 4 եղանակները վառ արտահայտված են…..սպիտակ եմ, մաքուր` ձմռան պես, մտքերս թարմ են գարնան պես, ամառվա պես ջերմ եմ , պայծառ, իսկ աշունը`հարազատս, միշտ սրտումս……./մի տեսակ Արամայիս Սահակյանոտ ստացվեց /:

Սիրում եմ` ամենինչ, ամենքին,ամեն բան….

Չեմ սիրում` ամենինչ, ամենքին, ամեն բան…./տրամադրության անկում/….

Կարոտում եմ` 90-ականները…Ճիշտ է ցուրտ էր, մութ էր /չնայած մենք <լէվի լույս > ունեինք /, բայց ես փոքր էի  ու  ամեն ինչ Գունավոր էր….

ՆԵՌՎայնանում եմ` ….երբ ասում են `առանց Ռաբիս երաժշտության նորմալ  չես կարող ուրախանալ…… երևի Ibiza-ի club-երում Արմենչիկի ու Սիլվա Հակոբյանի երգերով են կայֆավատ լինում……..

Ապագաս` Կոմիտասի պանթեոն`մեր Մեծերի կողքին……..չէէէէ, չեմ գերագնահատում, բայց չեմ էլ թերագնահատում……..

Իսկ վերջում Դալիի պես կասեմ`

…Ճակատագրին շնորհակալ եմ 2 բանի համար` առաջինը, որ հենց Հայ եմ, իսկ երկրորդը, որ հենց Անի Սարդարյանն եմ……

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 135 297 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: