Մեր դասախոսները. Արա Հակոբյան

Ծնվել է 1973 թվականի ապրիլի 2-ին Երևանում, Հայաստան: 1997 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը: 1999 թվականից հանդիսանում է Հայաստանի Նկարիչների Միության անդամ: Հայաստանի Նկարիչների Միության 70 ամյակին նվիրված ցուցահանդեսին լավագույն աշխատանքի համար արժանացել է մրցանակի: 2001 թվականին նկարչական հմտությունները կատարելագործել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում:  2002 թվականից աշխատում է Խ/ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: 2008 թվականից հանդիսանում է նույն համալսարանի Արվեստի, պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ: 2007 թվականին ստացել է  դոցենտի կոչում:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, մեթոդական ձեռնարկների, մենագրության, ինչպես նաև «Վարդան Մախոխյան» և «Արսեն Շաբանյան» պատկերագրքերի:


Նկարները http://www.myart.am կայքից

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 157 192 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա