Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի՛ դասախոս

Վահրամ Հակոբյանը ծնվել է 1952թ.-ին Երևան քաղաքում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը, ուր և դասավանդում է մինչ այժմ:

Վ.  Հակոբյանը նկարչության ասպարեզում իր առաջին քայլերը կատարել է այնպիսի անվանի նկարիչների ղեկավարությամբ, ինչպիսիք են Հովհաննես Զարդարյանը, Սուրեն Սաֆարյանը, Ղուկաս Չուբարյանը և այլոք: Հակոբյանը գեղանկարչական գաղտնիքներին ծանոթացել է նաև Նիկոլայ Քոթանջյանի շնորհիվ:
Վահրամ Հակոբյանի նկարները բազմաժանր են: Նկարիչն ստեղծագործում է դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի ժանրերում, ունի նաև կոմպոզիցիոն աշխատանքներ: Մեր նկարչի գործերում առկա է  քնարական և հանգիստ տրամադրությունը, մեղմ գունաշխարհը: Ի դեպ այդ ամենն այնքա՜ն բնորոշ է իր բնավորությանը:
Վ. Հակոբյանի աշխատանքները որքան պարզ են, նույնքան էլ խորն են և հակված փիլիսոփայական բարդ միտումների: Նա իրական կյանքի նկարիչ է, նկարիչ, ով ամբողջովին նվիրվեց գեղանկարի խրթին ուղուն և մանկավարժությանը:

Մեզ բախտ է վիճակվել ուսանել Վ. Հակոբյանի արվեստանոցում: Եվ ամեն անգամ մեր դասախոսը հանդիպում է մեզ իրեն բնորոշ բարի ժպիտով, սովորեցնում գեղանկարին տիրապետելու գաղտնիքները:
Մարտի 3-ին լրացավ Վահրամ Հակոբյանի ծննդյան 60 ամյակը: Ծնունդդ շնորհավո՛ր, մեր սիրելի՛ դասախոս:

Կերպարվեստի պատմության և տեսության բաժնի II կուրսի ուսանողներ:

5 комментариев (+add yours?)

  1. SARGIS
    Мар 21, 2012 @ 15:13:51

    HPARTANUM EM QEZANOV…

    Ответить

  2. Элина
    Мар 21, 2012 @ 22:07:42

    Ваши картины это потрясающий мир внутреннего покоя, любви и гармонии. В них полет к бесмятежным ощущениям детских лет, когда мир вокруг кажется добрым и радостным… Удивительно, но картины живые, они двигаются, притягивают и очаровывают. Они меняются каждый день, в зависимости от настроения, открываются, рассказывают разные истории, озаряя добротой и счастьем, из них льется мягкий, теплый свет. Такое искусство вселяет надежду, но и подчеркивает хрупкость бесмятежной красоты, обманчивость вечности….

    Ответить

  3. Suzanna
    Мар 21, 2012 @ 23:28:53

    В своих картинах человек отражает свою душу у Вас она нежная, живая и радует что есть такие люди которые могут передать эту красоту и есть люди которые могут понять этот внутренний мир и обогащаться им. Так хочется что бы таких работ было больше!!!! Спасибо Вам за такую красоту!

    Ответить

  4. MARAT
    Мар 21, 2012 @ 23:57:12

    MECATAROV MARD,HRASHALI ANDZNAVORUTYUN,CANKANUM EM AROXJUTYUN ERKAR TARINERI ANAMP KYANQ

    Ответить

  5. SARQIS
    Мар 22, 2012 @ 18:56:45

    ERKAR TARINERI MANKAVARJAKAN EV DASTIARKCHAKAN ASHXATANQN ARDEN ISK XOSUN VKA EN ZER AVANDI MASIN, ISK AYD AVANDI ARJEQ@
    HAM@NDHANUR GNAHATAKANI E ARJANI , GNAHATAKAN VORI MEJ AMENA
    MEC BAJIN@ ZER MARDKAYIN VORAKNERN EN , SER@ KYANQI NKATMAMB,
    BARUTYUN@ ANSAHMAN, EV DUQ AYD AMEN@ MEC VARPETUTYAMB
    NKARUM EQ MARDKANC SRTERUM

    Ответить

Մեկնաբանել

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 157 294 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա